211652_close_icon
views-count6810 դիտում article-date 11:17 14-04-2020

Հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 28 նոր դեպք․ առողջացել է ևս 54 մարդ, 2 վարակակիր մահացել է. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 28 նոր դեպք։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի ուղիղ եթերում հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Մենք երեկ ունեցել ենք 685 թեստ, որից դրական է եղել 28-ը։ Շատ կարևոր վիճակագրություն ունենք, որ առաջին անգամ մեր դրական դեպքերը գրեթե կրկնակի ավելի քիչ են, քան առողջացման դեպքերը։ Երեկվա դրությամբ մենք 54 առողջացման դեպք ենք ունեցել։ Այսօր ունենք 786 ակտիվ դեպք, այսինքն՝ ակտիվ դեպքերի որոշակի նվազում ունենք։ Սա էլ է առաջին անգամ, երբ օրվա արդյունքով ոչ թե մեր վարակակիր պացիենտների թիվն աճում է, այլ նվազում է»,- ասաց Փաշինյանը։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր