211652_close_icon
views-count38975 դիտում article-date 10:27 19-03-2021

Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. ճակատ-ճակատի բախվել են Kia Forte-ն ու Toyota Camry-ն, վերջինս էլ հայտնվել է ձորակում. ճանապարհը եղել է անցանելի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մարտի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 09:10-ի սահմաններում Առինջ-Ջրվեժ ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում ճակատ-ճակատի բախվել են Kia Forte և Toyota Camry մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան, իսկ բախման արդյունքում Toyota-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ավագ տեսուչներ Արսեն Ասատրյանն ու Արտավազդ Բարխուդարյանը։

Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է նույն  վաշտի ավագ հետաքննիչ Մայիս Բադոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ճանաարհը եղել է անցանելի. տեղի Ճանշինը կատարել է ճանապարհի մշակման աշխատանքներ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 58+
58+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր