211652_close_icon
views-count10760 դիտում article-date 13:57 18-03-2021

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ․ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Վարդենյաց լեռնանցքը փակ է միայն կցորդիչով բեռնատարների համար։

Գորիս-Կապան-Շուռնուխ ավտոճանապարհին և Սիսիան-«Զանգեր» կոչվող հատվածում տեղ-տեղ մերկասառույց է։

Կոտայքի մարզի Հրազդան և Չարենցավան քաղաքներում, Գեղարքունիքի մարզի Գավառ, Սևան, Մարտունի և Ճամբարակ քաղաներում տեղում է ձյուն։

Մարտի 18-ին, ժամը 09։00-ից 18։00-ն Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ-6) միջպետական ավտոճանապարհի 67-րդ կմ-ին (Ախթալայի կամուրջի մոտ) տեղի ունեցած քարաթափման հետևանքների վերացմանն ուղղված աշխատանքների պատճառով Վանաձոր-Բագրատաշեն ճանապարհահատվածը միակողմանի փակ է լինելու։
 
Լարսի մասին
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար։ 

Ռուսական կողմում կա մոտ 490 կուտակված բեռնատար ավտոմեքենա: 


Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ 

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր