Երևանում բախվել են Mercedes «յաշիկն» ու Nissan-ը. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի ավագ հետաքննիչ Վարդան Բաղդասարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում մարտի 13-ին Երևանում տեղի ունեցած ավտովթարի փաստով։
Ժամը 23։50-ի սահմաններում Թևոսյան փողոցում բախվել են Սյունիքի մարզի բնակիչ՝ 26-ամյա Միշա Միրաքյանի վարած Mercedes մակնիշի և Երևանի բնակիչ՝ 27-ամյա Դավիթ Փիրումյանի վարած Nissan մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Դ. Փիրումյանի ուղևոր՝ Արարատի մարզի բնակիչ, 28-ամյա Ն. Հ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
Դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողներն ու ապահովագրական ընկերության ներկայացուցիչը։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի