211652_close_icon
views-count2390 դիտում article-date 17:41 15-03-2021

«Կալյարիի» նախագահ. Ռոնալդուին պետք է կարմիր քարտ ցույց տային. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Կալյարիի» նախագահ Տոմազո Ջուլինին հայտարարել է, որ «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն պետք է հեռացվեր խաղադաշտից՝ թիմերի միջև խաղում (1:3) կաննոների խախտման համար:
 
14-րդ րոպեին պորտուգալացին գնդակին հասնելու համար ոտքը բարձրացրեց և խաղակոշիկով հարվածեց դարպասապահ Ալեսիո Կրանյոյի ծնոտին, որի մոտ արյունահոսություն սկսվեց:
 
Մրցավար Ջանպաոլո Կալվարեզեն վտանգավոր խաղի համար Ռոնալդուին դեղին քարտ ցույց տվեց:
 
«Ամենաշատը հիասթափված եմ, որ Ռոնալդուն կարմիր քարտ չստացավ: Այդ միջադեպը կարող էր փոխել խաղի ընթացքը:
 
Դա վտանգավոր խաղ էր, մեր դարպասապահի անվտանգությունը սպառնալիքի տակ էր, նման բանի համար հեռացվում են: Այդպես է ասված կանոններում», հայտարարել է Ջուլինին:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր