Չեխերը կարմիր քարտ են ցույց տվել իրենց նախագահին. ֆոտոշարք, տեսանյութ
Չեխիայի մայրաքաղաք Պրահայում՝ չեխական «թավշյա հեղափոխության» 25-ամյակի օրը, բազմահազարանոց բողոքի ցույց է տեղի ունեցել, որի մասնակիցները պահանջել են երկրի գործող նախագահ Միլոշ Զեմանի հրաժարականը:
«Ես ցանկանում եմ Ձեզ հետ խոսել, պարոն նախագահ» կարգախոսով անցկացող ցույցի մասնակիցներն իրենց նախագահին կարմիր քարտեր են ցույց տվել, իսկ տոնական միջոցառման ընթացքում ցուցարարները սուլել են նախագահի ելույթի ժամանակ և նրա վրա հավկիթներ նետել:
Ներկայացնում ենք ֆոտոշարքը: