211652_close_icon
views-count5889 դիտում article-date 14:41 22-02-2016

Թուրքիայում «Տրաբզոնսպորի» խաղացողը կարմիր քարտ է ցույց տվել մրցավարին ու հերոս դարձել. տեսանյութ

Խոշորագույն սկանդալով է ավարտվել Թուրքիայի առաջնության «Գալաթասարայ»-«Տրաբզոնսպոր» հանդիպումը: Հանդիպման 86-րդ րոպեին, երբ «Տրաբզոնսպորը» մնացել էր 9 հոգով, սակայն շարունակում էր պահպանել 1:1 հաշիվը, խաղի մրցավար Դենիզ Բիտնելը խիստ կասկածելի 11 մ. հարված է նշանակել «Գալաթասարայի» օգտին: «Տրաբզոնսպորի» ֆուտբոլիստները բուռն կերպով բողոքարկել են մրցավարի որոշումը, իսկ նրանցից մեկը` պաշտպան Սալիհ Դուրսունը մրցավարի ձեռքից վերցրել է կարմիր քարտը ու այն ցույց տվել վերջինիս: Որից հետո այս ֆուտբոլիստն էլ է հեռացվել խաղադաշտից: Ի վերջո, «Տրաբզոնսպորը» մնացել է 7 հոգով ու պարտվել հանդիպումը` 1:2: Սակայն Թուրքիայում մեծ թափ է հավաքել ֆուտբոլիստին այդ օրիգինալ արարքի համար զորակցություն հայտնելու գործընթացը: «Բուրսասպորը» իր պաշտոնական թվիթերում Դուրսունին անվանել է տարածաշրջանի հերոս, իսկ «Տրաբզոնսպորը» ընդհանրապես որոշել է այս պատմությունից օգուտ քաղել. մոտ ժամանակներս ակումբը վաճառքի կհանի մարզաշապիկներ` այդ զարմանալի դրվագի լուսանկարով:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր