211652_close_icon
views-count3246 դիտում article-date 23:47 07-03-2021

Հակոբ Բադալյան. Եռագույնը Հայաստանի պետական դրոշն է, որի վրա չկա որևէ այլ պատկեր

Վերլուծաբան Հակոբ Բադալյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
 
«Սահմանամերձ դարձած Շուռնուխում Եռագույնն է բարձրացվել: Շատ լավ միտք ու նախաձեռնություն: Միայն թե մի փոքր հարց, որի մասին գրել, թե չգրել մտածում էի, որոշեցի գրել:
 
Եռագույնը Հայաստանի պետական դրոշն է, որի վրա չկա որևէ այլ պատկեր: Եվ մեր պետական դրոշն ուժեղ և ամբողջական է այդպես: Ինչու էր պետք պետական դրոշի վրա ավելացնել խաչի պատկերը, որի տեղն այդտեղ չէ ախր:
 
Իհարկե, հասկանալի է, թե ինչու' դիմացը վանդալներն են: Բայց դրանով ախր դրոշն ու խաչն ավելի ազդեցիկ չեն դառնում, եթե ընդհանրապես վանդալի վրա ազդում է որևէ բան: Պետական դրոշն իր ամբողջության մեջ է ուժեղ, քրիստոնեական մեր խաչն ուժեղ է իր տեղում:
 
Եվ սա ընդհանրապես մեր ազգային պետական ընթացքի մի խորքային խնդրի դրսևորում է, երբ շատ բան ու շատերն իրենց տեղում չեն եղել, այն տեղում չեն եղել, որում պետք է լինեին, որովհետև շատ հաճախ չի եղել եվ չկա էլ պետական տեղի, միջավայրի պատշաճ զգացում ու գիտակցում»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր