211652_close_icon
views-count1123 դիտում article-date 22:52 08-06-2023

Թագուհի Թովմասյանը Բելգիայի փոխվարչապետին նվիրել է իր կրծքանշանը, որի վրա Հայաստանի և Արցախի դրոշն է պատկերված

Բելգիայի փոխվարչապետ Դավիթ Կլարինվալին եմ նվիրել իմ կրծքանշանը, որի վրա Հայաստանի և Արցախի դրոշն է պատկերված: 

Ազգային ժողովում Հայաստան-Բելգիա բարեկամական խմբի կազմով Բրյուսելում 4 օրերի ընթացքում հանդիպել ենք Բելգիայի խորհրդարանականների, օրենսդիր մարմինների ղեկավարների հետ, բարձրացրել Հայաստանի և Արցախի շուրջ առկա իրավիճակին առնչվող հարցեր ու խնդիրներ: 
Այցի ավարտին Բելգիայի փոխվարչապետին նվիրել եմ իմ կրծքանշանը: 

«Սա Ձեր հայանպաստ գործունեությանն ի պատասխան փոքրիկ հուշանվեր է, որը կխնդրեմ՝ կրեք Ձեր կոստյումի վրա, որպեսզի Հայաստանն ու Արցախը միշտ լինեն Ձեր սրտի մոտ: Շնորհակալություն նաև Հայաստան ու Արցախ այցելելու համար: Փորձեցի այսպես արտահայտել իմ երախտագիտությունը Ձեզ»,- հայտնել եմ պարոն Կլարինվալին՝ ընդգծելով, որ կրծքանշանն ինձ համար թանկ է, քանի որ այն կրել եմ իմ կոստյումի վրա աշխարհի բոլոր խորհրդարաններում, որտեղ բարձրացրել եմ Արցախի և Հայաստանի անվտանգային խնդիրները: 

Փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել անակնկալի համար՝ խոստանալով շարունակել մնալ Հայաստանի և Արցախի կողքին:

Մանրամասները՝ տեսանյութում․ https://www.youtube.com/watch?v=YT4dkaoF21w&t=58s 

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյան

Նմանատիպ նյութեր