Նիդեռլանդներում պայթյուն Է տեղի ունեցել կորոնավիրուսի թեստավորման կենտրոնի մոտ
Հոլանդիայի Բովենկարսպել բնակավայրում՝ կորոնավիրուսի թեստավորման կենտրոնի մոտ, պայթյուն է տեղի ունեցել:
Մարտի 3-ին այդ մասին Twitter-ում հայտնել է Հոլանդիայի ոստիկանությունը, փոխանցում է Tass-ը։
Ոստիկանության տվյալներով՝ ջարդվել է 5 լուսամուտ: Միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել:
Այս պահին միջադեպի վայրը շրջապատված է, իրավապահ մարմինները պարզում են, թե ինչն է պայթյունի պատճառ դարձել:
Նիդեռլանդների հեռուստառադիոհաղորդումների կորպորացիայի տվյալներով՝ խոսքը վերաբերում Է խողովակի պայթյունին։