211652_close_icon
views-count458 դիտում article-date 16:32 09-04-2020

Տարեցների խնամքի կենտրոններում կորոնավիրուսի թեստավորման դեպքեր չեն եղել

Տարեցների խնամքի կենտրոններում կորոնավիրուսի թեստավորման դեպքեր չեն եղել։ «[url=https://armenpress.am/arm/news/1011636.html]Արմենպրես[/url]»–ի փոխանցմամբ` այս մասին ապրիլի 9–ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը։ «Տարեցների խնամքի կենտրոններում թեստավորման դեպքեր չկան։ Արտակարգ դրություն հայտարարելուց դեռ երկու կամ երեք շաբաթ առաջ այնտեղ հայտարարվել էր կարանտին, դրանք փակվել էին այցելուների համար։ Բոլոր պայմանները ստեղծված են ահնրաժեշտության դեպքում մարդկանց մեկուսացնելու համար։ Այս պահին կարանտինը շարունակվում է, բոլոր անհրաժեշտ միջոցառումները ձեռնարկված են»,– ասաց նախարարը։ Հայաստանում ապրիլի 9-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 921 է, ապաքինվել է 138 քաղաքացի, արձանագրվել է մահվան 10 դեպք: Բացասական թեստերի թիվը 4 902 է։ Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն: Երկրում գործում է խիստ սահմանափակումների ռեժիմ։ Արտակարգ դրության պայմաններում Հայաստանում արգելված են մի շարք տնտեսական գործունեության տեսակներ:

Նմանատիպ նյութեր