Ծառերի էտումից ստացված բնափայտը կարիքավորներին անվճար տրամադրելու փոխարեն Երևանի քաղաքապետարանը վաճառել է այն. NEWSPRESS.am
Ամեն տարի Երևան քաղաքի չորացած ծառերի հատումներից և ճյուղերի էտումից ստացված բնափայտը բաժանվում է անապահով ու կարիքավոր ընտանիքներին, որպես աջակցություն։
Այս տարի նախատեսված է եղել այդ փայտը, առաջնահերթության կարգով, նախատեսված է եղել տրամադրել նաև Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների կարիքավոր ընտանիքներին։ Սակայն այն հասցեատերերին չի հասել, կամ հասել է գումարի դիմաց։
NEWSPRESS.am-ի տեղեկություններով Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արա Աղայանը այս գործն իր հսկողության տակ է առել ու անձնական բիզնես սարքել։
Ավելի վաղ, մենք անդրադարձել էինք վեջինիս մեկ այլ՝ տեսակավորված աղբի բիզնեսին։
Տեղեկություններ կան, որ Արա Աղայանը արդեն իսկ վաճառել է մարդկանց անվճար տրամադրելու համար նախատեսված 600 կուբամետր վառելափայտ և շարունակում է վաճառել։
Այս գործարքում․ մեր տեղեկություններով, Արա Աղայանի հետ ներգրավված է նույն ՀՈԱԿ-ի աշխատակից Արսեն Պետրոսյանը, ում Աղայանն իր հետ բերել է «Կամուրջ» հիմնադրամից։
Ավելի վաղ նշել էինք նաև, որ Արա Աղայանին «Կամուրջ» հիմնադրամից հեռացրել են թալանի պատճառով․․․
Չի բացառվում, որ հիմնադրամում ևս Արա Աղայան-Արսեն Պետրոսյան զույգը միասին է գործել՝ մեկը մյուսին պահելով, քանի որ մեր տեղեկություններով փայտի պահեստավորումը Աղայանը վստահել է Արսեն Պետրոսյանին։
Այլ կերպ ասած, այն ինչ նախատեսված է օրենքով տալ կարիքավորներին որպես օգնություն, տալիս են նրանց ու ոչ միայն նրանց՝ գումարի դիմաց, աջակցությունը վերածելով բիզնեսի:
Մնում է հասկանալ, թե տեղյա՞կ են այդ մասին վերևներում և աչք են փակում այդ ամենի վրա՞, թե՞ փայատեր են․․․