1925 դիտում
11:18 23-02-2017
Արտագաղթը հնարավոր չէ կանխել 5 տարին մեկ կարիքավորներին փող բաժանելով. «Առավոտ»
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «Նախընտրական խոստումների տոպրակը բացվել է՝ հայաստանյան հորերից նավթ է ժայթքելու, 18 տարեկաններին բանակ չեն տանելու, նվազագույն աշխատավարձը կդառնա 80 հազար դրամ, իսկ արագաչափերը թափվելու են Նուբարաշենի աղբանոց։ Խոստումներն ինձ համոզիչ չեն թվում։ Ինչպես նաև շատ-շատ այլ բաներ։
Ինձ համոզիչ չի թվում, երբ իշխանությունն ասում է, որ պայքարելու է կոռուպցիայի դեմ, որովհետև եթե թեկուզ անցած 10 տարվա ընթացքում պայքարեին, ապա, ասենք, կադաստրի կամ հարկայինի շարքային աշխատակիցը 100 անգամ լավ չէր ապրի, քան համալսարանի պրոֆեսորը։
Ինձ չի համոզում գավառցի օլիգարխ Տիգրան Արզաքանցյանը, որն ասում է, թե իր մարզում կկասեցնի արտագաղթը։ Գուցե նա չգիտի, որ արտագաղթը հնարավոր չէ կանխել 5 տարին մեկ կարիքավորներին փող բաժանելով։ Բայց իր կուսակցությունում՝ ՀՀԿ-ում, կան խելացի մարդիկ, որոնք կարող են դա բացատրել։ Ընդհանրապես՝ ով արտագաղթը կասեցնելու խոստում է տալիս՝ որ կուսակցությունից էլ լինի, պարզապես մոլորեցնում է մարդկանց։
Միակ մարդը, որի խոստումներին հավատում եմ, Գագիկ Սուրենյանն է։ Այնպես որ, վստահաբար կարող եմ ասել՝ վաղը և մյուս օրը եղանակը տաքանալու է»։
[b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
877 դիտում
08:28 14-12-2024
Ինչի՞ հաշվին է ուզում ապահովել Թրամփի հաղթանակն Անդրկովկասում․ «Փաստ»
1243 դիտում
09:20 12-12-2024
Սիրիայի իրադարձություների տարածաշրջանային ռեզոնանսն ու շահերի նոր բախումների հեռանկարը. «Փաստ»
1396 դիտում
09:10 12-12-2024
Արգելված սննդային հավելումների ցանկը կընդլայնվի. «Փաստ»