5450 դիտում
22:30 22-06-2016
Բաոբաբի բնափայտը անձրևների ժամանակ սպունգի նման կուտակում է ջուրը
Ծառի հաստ՝ 10 սմ-ի հասնող կեղևը ջուրը պաշտպանում է գոլորշանալուց։ Կուտակված ջուրը ծախսվում է չորային շրջանում։
Հոկտեմբերից դեկտեմբեր ամիսներին Բաոբաբը ծաղկում է։ Նրանք բացվում են երեկոյան, ապրում են մեկ գիշեր՝ իրենց հոտով գրավելով չղջիկներին, որոնք էլ փոշոտում են ծաղիկները։ Առավոտյան ծաղիկները թոշնում են, արձակելով տհաճ հոտ և թափվում են։ Այնուհետև զարգանում են երկարավուն՝ սեխի կամ վարունգի նմանվող պտուղներ, որոնք պատված են հաստ, մազմզոտ կեղևով։ Պտուղներն ուտելի են, ունեն թթվաշ համ։
Դրանք շատ են սիրում կապիկները, հատկապես՝ պավիանները, որի պատճառով ծառն անվանում են նաև «կապիկների հացի ծառ»։
Մարդիկ օգտագործում են Բաոբաբի բոլոր մասերը՝ բնափայտը, տերևը, կեղևը և պտուղները։ Ծառի կեղևից պատրաստում են կոշտ թելեր, պարաններ, ձկնորսական ցանցեր, գործվածքներ։ Մատղաշ տերևներն օգտագործում են սննդի մեջ՝ պատրաստում են սալաթ և ապուր։ Պտուղները չորացնում են, աղում և պատրաստում են լիմոնադ հիշեցնող զովացուցիչ ըմպելիք, որի պատճառով ծառը ստացել է իր երրորդ անունը՝ «լիմոնադի ծառ»։
Բաոբաբի պտուղներից, տերևներից և արմատներից պատրաստում են դեղամիջոցներ։
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2800 դիտում
17:11 03-11-2024
Վանում մոտ մեկ տոննա կշռող ուրարտական բազալտե արձան է հայտնաբերվել
10528 դիտում
17:45 30-10-2024
Անդո՛, նստելու ես «խիյարը թարս բուսնեց»․ Շահինյանը հոկտեմբերի 27-ից փակագծեր բացեց. Hayeli.am