85909 դիտում
17:09 09-10-2016
Աղվան Հովսեփյանի գլխավորությամբ տեղի ունեցավ հերթական Խաչադրումը. Խաչքավորը ՄԱՊ-ի Ալիկն էր, սակայն կարիքավորներին տեղում օգնության ձեռք էր մեկնում Սամվել Ալեքսանյանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հոկտեմբերի 9-ին, Արագածոտնի մարզի Սուրբ Խաչ և Սուրբ Երրորդություն Հույսի Խորան Հաղորդարանում տեղի ունեցավ Խաչադրման արարողություն՝ Սուրբ Խաչի վրա տեղադրվեց հերթական՝ 1716-րդ խաչը՝ հաջորդաբար խորհրդանշելով քրիստոնյա Հայաստանի տարիքը:
Ինչպես Արագածոտնի մարզից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը ներկա էին Արագածոտնի թեմի հոգևոր դասի ներկայացուցիչներ, Նիգ-Ապարան հայրենակցական միության պատվավոր նախագահ, Հայաստանի քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը, Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, Նիգ-Ապարան հայրենակցական միության նախագահ, Ազգային ժողովի պատգամավոր Սամվել Ալեքսանյանը, Ազգային ժողովի պատգամավորներ, մարզպետներ, հավատացյալներ, հյուրեր՝ ինչպես Հանրապետության մի շարք մարզերից, այնպես էլ արտերկրից:
Այս տարվա խաչքավորն է Ազգային ժողովի պատգամավոր Ալիկ Պետրոսյանը, ով ավելի շատ հանրությանը հայտնի է ՄԱՊ-ի Ալիկ մականվամբ: Արագածոտնի թեմի առաջնորդ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի հանդիսապետությամբ եւ հոգեւոր դասի մասնակցությամբ 1716-րդ խաչի օծումից հետո այն ամրացվեց Սուրբ Խաչին: Խաչքավորը, դիմելով հավաքված հավատացյալ ժողովրդին, ասաց. «Այս կարեւոր արարողությունը եւս մեկ անգամ հաստատում է մեր հավատքը, միասնությունը եւ մեր անկախությունը եւ մեր անկախությունը ամեն գնով պահպանելու գաղափարը: Հիմա ուզում եմ ասել այն, ինչ բոլորդ եք մտածում: Պատահական չէ, որ պատմության ընթացքում բազմաթիվ տերություններ են անհետացել երկրագնդի երեսից: Բայց մենք մնացել ենք, կանք ու կմնանք, որովհետեւ ունենք մեծ հավատք, մեծ սեր եւ մեծ հարգանք մեկս մյուսի նկատմամբ»:
Խաչադրման արարողությունից հետո Հույսի Խորանի աշխարհիկ բեմում և նրան շրջապատող տարածքում երկար ժամանակ հնչում էր զուռնան ու դհոլը և այդ ընացքում ելույթ ունեցան ՀՀ ճանաչված երգիչ, երգչուհիներ:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ միջոցառմանը մասնակցող մեծ թվով քաղաքացիներ մոտենում էին թե՛ պատգամավորների, թե՛ պաշտոնյաների և խնդրում, որպեսզի նրանք օգնեն իրենց ասելով, որ ունեն լույսի, գազի, ջրի պարտքեր և չեն կարողանում մարել:
Պաշտոնյաների մեծ մասը «ցրում էին» իրենց դիմող կարիքավորներին և միայն առատաձեռն էր ԱԺ պատգամավոր Ս. Ալեքսանյանը, ով գրեթե 30-ից ավելի քաղաքացու տեղում առձեռն դրամական օգնություն ցուցաբերեց:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 694+
694+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
9903 դիտում
21:32 14-11-2019
Ինչ գործով են ձերբակալվել ՄԱՊ-ի Ալիկն ու իր որդին.պատճառը հայտնի է. Pastinfo.am
3181 դիտում
08:18 28-01-2015
Աղվան Հովսեփյանի եղբոր՝ պատգամավոր Ռուբեն Հովսեփյանի կարծիքը Պերմյակովի պատժի մասին. ՀԺ
Այս բաժնից
2059 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)