211652_close_icon
views-count27922 դիտում article-date 20:40 01-03-2021

ԹԵՐԹԵԼՈՎ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ. Երևանի ճանապարհային ոստիկանության նախկին պետերից երկուսը բնակվում են Ամերիկայում, մեկն էլ՝ Մոսկվայում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

2013 թ.-ին, երբ Երևանում տեղի էին ունենում ճանապարհատրանսպորտային պատահարներ, գրեթե բոլոր վթարներով դեպքի վայր էին ժամանում այն ժամանակվա Երևանի ճանապարհային ոստիկանության պետ Արսեն Արշակյանը, Երևանի ՃՈ պետի տեղակալ Արման Հակոբյանը և Երևանը սպասարկող  1-ին դասակի հրամանատար Վահան Էվինյանը:

Երեքն էլ՝ թե՛ ոստիկանությունում, թե՛ ճանապարհային ոստիկանությունում, մեծ հարգանք են վայելել, երեքն  էլ համարվել են իրենց գործի գիտակ և որ ամենակարևորներից մեկն  է եղել՝  դեպքի վայրում միշտ  մարդկային հարաբերություններ են  պահպանել՝  անգամ  օրինախախտ վարորդի հետ:

 Երբ իր դիմումի համաձայն Ա. Արշակյանն ազատվեց Երևանի ճանապարհային ոստիկանապետի պաշտոնից, նրան փոխարինեց Ա. Հակոբյանը ու երբ Ա. Հակոբյանը դարձյալ իր դիմումի համաձայն ազատվեց զբաղեցրած պաշտոնից, նրան փոխարինեց Վ. Էվինյանը:

Վերջերս Վ. Էվինյանը իր դիմումի համաձայն ազատվեց Երևանի ՃՈ պետի պաշտոնից:

Ա. Արշակյանն ու Վ. Էվինյանը արդեն բնակվում են  Միացյալ Նահանգներում,  իսկ Ա. Հակոբյանը՝ Մոսկվայում:

Լուսանկարները՝  Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 20+
20+

Նմանատիպ նյութեր