211652_close_icon
views-count1430 դիտում article-date 16:59 01-03-2021

ՀՖՖ-ն սկսում է հավատարմագրումը Հայաստան-Վրաստան հանդիպման համար

ՀՖՖ-ն սկսում է հավատարմագրումը Հայաստան-Վրաստան հանդիպման համար

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան սկսում է մեդիա ներկայացուցիչների հավատարմագրումը ՈՒԵՖԱ ֆուտզալի Եվրոպայի առաջնության որակավորման երկրորդ խմբի չորրորդ մրցափուլի Հայաստան-Վրաստան հանդիպման համար:

Հանդիպումը կկայանա մարտի 10-ին՝ ժամը 17:00-ին՝ ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում:

Մեդիայի այն ներկայացուցիչները, որոնք ցանկանում են հավատարմագրվել հանդիպմանը, պետք է [email protected] էլեկտրոնային հասցեին ուղարկեն հավատարմագրման դիմումը՝ ստորագրված լրատվամիջոցի ղեկավարի կողմից, և նշելով զբաղվածության ոլորտը (լրագրող, ֆոտոթղթակից, օպերատոր), անձը հաստատող փաստաթղթի և լրագրողական հավատարմագրի սկանավորված տարբերակները, 3x4 չափի լուսանկար:

Հայաստան-Վրաստան հանդիպման համար հավատարմագրման վերջնաժամկետն է մարտի 5-ը՝ ժամը 18:00։

COVID-19-ի համավարակով պայմանավորված՝ հանդիպմանը կարող են ներկա գտնվել առավելագույնը 20 լրագրող և 10 ֆոտոթղթակից: Յուրաքանչյուր լրատվամիջոցից կարող է հավատարմագրվել առավելագույնը մեկական լրագրող և ֆոտոթղթակից:

 Հանդիպման ավարտից հետո տեղի կունենան ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանի և ֆուտզալի Վրաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ավթանդիլ Ասաթիանիի հետխաղային բրիֆինգները։

Մեդիայի այն ներկայացուցիչները, ովքեր ցանկանում են հավատարմագրվել նախախաղային մարզումները և Հայաստան-Վրաստան հանդիպումը լուսաբանելու համար, պետք է մարզադահլիճ մուտք գործելիս ներկայացնեն խաղի մեկնարկից  ոչ ուշ, քան 72 ժամ առաջ (07․03․2021, 17։00) արված ՊՇՌ հետազոտության բացասական պատասխանի տպագիր տարբերակը:

ՊՇՌ հետազոտության դրական պատասխանով կամ առանց բացասական տպագիր պատասխանի ներկայանալու դեպքում ԶԼՄ ներկայացուցիչները չեն կարող մուտք գործել մարզադահլիճ։ 

Նմանատիպ նյութեր