211652_close_icon
views-count2896 դիտում article-date 14:17 26-02-2021

Այս հոծ բազմությունը հստակ պահանջ ունի՝ փոխել վարչապետին․ «Հայրենիքի փրկության շարժումն» անելու է ամեն ինչ, որպեսզի բախումներ չլինեն․ Արթուր Վանեցյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Tert.am

Անձնական կապերը փորձել եմ օգտագործել պատերազմի ողջ ընթացքում տարբեր հարցերով, և իմ ընկերներն ասում են՝ շատ ներողություն, պարոն Վանեցյան, որպես ի՞նչ եք հանդես գալիս, ՀՀ պաշտոնական ներկայացուցի՞չ եք, թե ոչ, Ձեր բարձրացրած հարցերը միջպետական բնույթի են։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը՝ նշելով, որ անձնական կապերի միջոցով կարող է լուծել գերիների հարցը։ Գրում է Tert.am-ը։

Նա նշեց, որ ինչ–որ կարգավիճակ ունենալու մասին է խոսքը, ոչ թե  բացարձակ իշխանության։ «Այսօր մարդկանց այս հոծ բազմությունը մեզանից չի պահանջում, որ մենք գնանք և մաս կազմենք այս Կառավարությունում։ Մեզնից կա հստակ պահանջ՝ փոխել վարչապետին, ձևավորել ազգային կառավարություն, որը ի վիճակի է լուծել երկրի հարցերը»,–ասաց նա։

Անդրադառնալով Գլխավոր շտաբի հայտարարության քաղաքական լինելու մասին հարցին՝ Արթուր Վանեցյանն ասաց․ «Սա քաղաքական հայտարարություն չէ, կոնտեքստում կա այո քաղաքական բովանդակություն, բայց սա բացառապես քաղաքական հայտարարություն չէ։ Քաղաքական հայտարարություն կլիներ, եթե, օրինակ, Զինված ուժերը իրենց աջակցությունը հայտնեին «Հայրենիքի փրկության շարժմանը»։ Գլխավոր շտաբը, եթե փորձ անի ձերբակալել Նիկոլ Փաշինյանին, այ դա կլինի ռազմական հեղաշրջում կամ ռազմական հեղաշրջման փորձ, որը չի բխում մեր երկրի շահերից, երկրում ռազմական հեղաշրջումն անթույլատրելի է»,– ասաց նա և նշեց, որ ԳՇ հայտարարությունը սթափության կոչ է։

Տեսանյութը՝ Tert.am-ի։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր