211652_close_icon
views-count3703 դիտում article-date 12:59 11-12-2020

Նիկոլ Փաշինյանի հեռացումը դարձել է համազգային պահանջ. «Հայրենիքի փրկության շարժում»

Ամեն օր Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին են միանում Հայաստանի նորանոր համայնքներ ու բնակավայրեր: Այս մասին ասվում է «Հայրենիքի փրկության շարժման» հայտարարության մեջ: «Այդ պահանջով հանդես են եկել մեր երկրի գիտակրթական, մշակութային, առողջապահական, փաստաբանական և այլ հանրույթներ, Սփյուռքի կառույցներ, գործարարներ, անգամ ուժային ոլորտի ներկայացուցիչներ: Նիկոլ Փաշինյանի և նրա կառավարության անհապաղ հեռանալու պահանջով փողոց են դուրս եկել տասնյակ հազարավոր քաղաքացիներ: Նիկոլ Փաշինյանի հեռացումը դարձել է համազգային պահանջ»,- ասված է հայտարարության մեջ: Նշենք, որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին են միացել միացել ՀՀ 6 մարզերի 29 համայնքներ և 203 բնակավայրեր: Փաշինյանի հրաժարականի պահանջին միացել են նաև 22 կուսակցություն, 500-ից ավել փաստաբան, 10 դեսպան, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահությունը, ԵՊՀ գիտխորհուրդը, բազմաթիվ բուհերի ուսանողական խորհուրդներ, տասնյակ մտավորականներ և հասարակական գործիչներ: Նոյեմբերի 10-ին Արցախի հարցով եռակողմ հայտարարության համաձայն՝ Ադրբեջանի վերահսկողության տակ են անցել ԱՀ ազատագրված 7 շրջանները, Հադրութի շրջանը գրեթե ամբողջությամբ, Շուշի քաղաքը, ինչպես նաև Մարտունու և Ասկերանի շրջանների մի շարք համայնքներ: Բացի այդ, Հայաստանը պարտավորվում է Սյունիքով ճանապարհ տրամադրել Ադրբեջանին՝ Նախիջևանի հետ կապ հաստատելու համար:

Նմանատիպ նյութեր