211652_close_icon
views-count7857 դիտում article-date 17:40 25-02-2021

Ձախողված մարդիկ պետք է գնան․ Հունան Պողոսյանը՝ Փաշինյանի հեռացման մասին. hraparak.am

2020 թվականի նոյեմբերի 30-ին Սյունիքի մարզպետի պաշտոնից հրաժարական տված Հունան Պողոսյանին այսօր հանդիպեցինք Տերյան փողոցում՝ դեպի Ազատության հրապարակ քայլելիս․ գրում է hraparak.am-ը։

-Նիկոլ Փաշինյանը ձախողվա՞ծ է։

-Դուք ինչո՞ւ հրաժարական տվեցիք մարզպետի պաշտոնից։

-Ես դրա մասին խոսել եմ, հրաժարական տվեցի նախ՝ որպես գեներալ, հետո արդեն՝ որպես պաշտոնյա,որովհետև հայրենիքի սահմաններն ինձ մոտ մետրերով կամ սանտիմետրերով չեն չափվում։ Ես գիտեմ՝ ինչ է հայրենիքը, ժամանակին ինքս մասնակցել եմ հայրենիքի պաշտպանությանը, սահմանների պաշտպանությանը, քիչ թե շատ արած ունեմ մեր երկրի համար, և ցավով տեսա այն ամենը, ինչ կատարվեց։

-Դուք տեսաք այսօր զինվորականների, ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետի տարածած հայտարարությւոնը, Դուք միանո՞ւմ եք այդ հայտարարությանը՝ որպես գեներալ։

-Իհարկե միանում եմ, ավելին ասեմ, ոչ թե միանում եմ, այլ ցանկացած նման ողջամիտ հայտարարություն, երկրի ներկայով ու ապագայով մտահոգ մարդկանց կարծիքը, կոնկրետ մտահոգություն է։ Էդ տեքստի մեջ, որը շատ հակիրճ էր, մեծ խորություն կար երկրի ապագայով մտահոգ մարդկանց կողմից։

-Նիկոլ Փաշինյանը դրան արձագանքել է՝ ասելով, որ սա զինված հեղաշրջման փորձ է։

-Իրավական գնահատականներ չեմ ուզում տալ, կարող եք հարցնել ամենասկսնակ իրավաբանից, վերջացնել ամենալուրջ իրավաբանով, կտեսնեք՝ բոլորի պատասխանը նույնն է։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

Նմանատիպ նյութեր