7900 դիտում
22:15 21-12-2020
Պաշտոնաթող սպաների ուղերձները՝ ապագայով մտահոգ մարդկանց խոսքեր են. Հունան Պողոսյան. Hraparak.am
[url=https://hraparak.am/post/97ff73452cfbc64a36ff0f957cbae76c?fbclid=IwAR3pDdM8W-ahDWSCmAT0hyBtHkjuQCPf7VWwp3qNtwjhnNCrOqYFkFd7YRI]Hraparak.am[/url]-ը գրում է. Սյունիքի նախկին մարզպետ Հունան Պողոսյանը պատասխանել է մեր հարցերին․
- [b]Որպես նախկին փոխոստիկանապետ եւ ոստիկանության համակարգում երկար աշխատած անձ, ով նաեւ որոշակի հարգանք է վայելում ոստիկանների շրջանում, ի՞նչ խորհուրդ կտաք այսօր ոստիկաններին եւ ինչպե՞ս եք գնահատում իրավապահ համակարգի աշխատանքն այսօր։ [/b]
- Ոստիկանները միշտ, որպես կանոն, հանրային միջոցառումների ժամանակ, հասարակական կարգ պահպանելիս դառնում են քավության նոխազ։ Այսօր էլ այնքան շատ են խորհուրդ տվողները, երբեմն՝ ոչ մասնագիտական․ ուղղակի կասեմ՝ ցանկացած ոստիկան ինքը պետք է որոշում կայացնի, եւ այն պետք է լինի անբեկանելի, ես այդպիսի որոշում կայացրել եմ եւ չեմ փոշմանել։ Հրաժարականիցս հետո ինձ զանգում են ոստիկանության բարձրաստիճան սպաներ՝ կարծիք հարցնում․ ես իրենց նույն բանն ասել եմ՝ ինքներդ որոշում կայացրեք, ձեր խղճի մտոք եւ ձեր պատվախնդրության մակարդակին համահունչ, իսկ մնացած դեպքերում, եթե ծառայում են, սխալ է կոչ անել՝ դադարեցնել ծառայել, պետք է ծառայեն բացարձակապես օրենքի եւ օրինականության շրջանակներում՝ չկատարելով ոչ մի ապօրինի հրաման։ Ոստիկաններն այս պատերազմի ժամանակ զոհեր են տվել, վիրավորներ եւ միշտ հայրենասիրությամբ են աչքի ընկել։
- [b]ԱԱԾ-ի, ոստիկանության մի շարք նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ, սպաներ, գեներալներ հանդես են գալիս ուղերձներով՝ վարչապետի հրաժարականի պահանջներով։ Ձեզ դիմե՞լ են այդ հարցով՝ որ միանաք իրենց, եթե այո, ինչո՞ւ չեք միացել, Դուք պահանջո՞ւմ եք Փաշինյանի հրաժարականը։
[/b]
- Ասեմ անկեղծ՝ ոչ, ես ծանոթացել եմ համացանցից ՊԲ-ի եւ ՊՆ-ի պաշտոնաթող մի շարք բարձրաստիճան սպաների, այդ թվում նաեւ՝ դատախազության աշխատակիցների հայտարարություններին, ուղերձներին, կարծում եմ՝ այդ ուղերձները երկրի ներկայով եւ ապագայով մտահոգ մարդկանց ուղերձներ, խոսքեր են, եւ նրանց մտահոգությունները ես կիսել եմ։
- [b]Դուք Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին միանո՞ւմ եք։[/b]
- Իսկ դուք չե՞ք կարծում, որ ես իմ հրաժարականով այդ հարցին պատասխանել եմ արդեն։
Նմանատիպ նյութեր
3484 դիտում
18:40 30-11-2020
Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել. Hraparak.am
Այս բաժնից
1045 դիտում
11:13 22-12-2024
Կանցկացվի «Դպրոցականների բասկետբոլի լիգա»
766 դիտում
10:55 22-12-2024
Սիրիայում տեղի ունեցածը մեծ վտանգ է մեզ համար․ «ՀայաՔվե»
2131 դիտում
10:00 22-12-2024
Դիլիջանի համայնքապետը շարունակում է շուկայականից ցածր գներով հողեր օտարել Երևանի բնակիչներին. Ոսկան Սարգսյան