211652_close_icon
views-count2836 դիտում article-date 19:10 06-07-2015

Հունան Պողոսյանը՝ բերման ենթարկված ցուցարարների մասին

Բաղրամյան պողոտայից բերման ենթարկված ցուցարարների մեջ ձերբակալվածներ չկան, քրեական գործ էլ ոչ մի ցուցարարի դեմ չի հարուցվել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանը: Ինչպես նաեւ նշեց, որ բերման ենթարկվածների մեծ մասը ազատ է արձակվել: Միաժամանակ ավելացրեց, որ ուսումնասիրվում են բոլոր այն բողոքները, որոնց հիման վրա որոշ ցուցարարներ բերման ենթարկվելիս բռնության են ենթարկվել: Նշենք, որ Բաղրամյան պողոտայի ցուցարարները հիմա էլ հավաքվում են Ազատության հրապարակում: Հիշեցնենք, որ երեկ նրանք հայտարարել էին, որ եթե մինչև երկուշաբթի իշխանությունները իրենց պահանջներից գոնե մեկը չկատարեցին, աղբամանները մեկ քայլ առաջ են տանելու դեպի Բաղրամյան 26։ Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ոստիկանության հայտարարությունից հետո ապամոնտաժվեցին Բաղրամյան պողոտայում որպես բարիկադ տեղադրված աղբամանները: «Սանիթեք»-ի աշխատակիցները աղբամանները տարան բեռնատարներով: Ոստիկանները բերման էին ենթարկել Բաղրամյան պողոտայում արդեն 14 օր նստացույց անող ցուցարարներին եւ ավելի ուշ բոլորին ազատ արձակել: Ինչպես փոխանցել էր [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակիցը, Բաղրամյան պողոտայի երթևեկությունն էլ բացվել էր: Հիշեցնենք, որ երեկ ցուցարարները հայտարարել էին, որ եթե մինչև երկուշաբթի իշխանությունները իրենց պահանջներից գոնե մեկը չկատարեցին, աղբամանները մեկ քայլ առաջ են տանելու դեպի Բաղրամյան 26։

Նմանատիպ նյութեր