211652_close_icon
views-count31824 դիտում article-date 15:01 25-02-2021

Մենք մեկ անգամ արդեն սխալվել ենք՝ թույլ տալով դավաճաններին գալ իշխանության, այժմ եկել է սխալը ուղղելու ժամանակը. Ալեքսանդր Կոչուբաև

Մենք մեկ անգամ արդեն սխալվել ենք՝ թույլ տալով դավաճաններին գալ իշխանության, այժմ եկել է սխալը ուղղելու ժամանակը։

ՀՀ ոստիկանության արժանապատիվ ծառայողներ,

Ձեզ եմ դիմում որպես ծառայակից ընկեր, որպես միասին 10 տարի անցած գաղափարակից։ Առավել, քան երբևէ ժողովուրդը ունի ձեր կարիքը։

Վտանգված է երկրի ապագան։

Դավադիր ձեռքով փորձ է արվում կրկնել մարտի 1-ի իրադարձությունները։

Ամեն ինչ կախված է ձեզանից։ Ապավինում եմ ձեր գիտակցությանը, վարվեք այնպես, որ առհասարակ լինի պետականություն, որին հնարավոր կլինի ծառայել։

Ձեր խնդիրը մեկն է բոյկոտել խաղաղ հավաքի մասնակիցների նկատմամբ բռնություն գործադրելու հրահանգը և քաղաքացիական պատերազմ հրահրող անձի հրամանները։

Ինչպես եղել է միշտ, ես ձեր կողքին կանգնած եմ, կանգնած եմ ամուր, իմ նման շատերն են ձեր կողքին կանգնած։

Մի մտածեք աշխատանքը կորցնելու կամ դատվելու մասին․ կան բավականաչափ ինտուզիաստներ, որոնք բարձրակարգ ու լիովին անվճար կպաշտպանեն ձեզ և ձեր իրավունքները։

Օգնեք մեզ ազատվել քաղաքական քաղցկեղից։ Ժողովրդին միանալ պետք չէ, դուք ունեք հասարակական կարգը պահպանելու առաջնահերթություն, ձեր միակ խնդիրը բռնությունների սադրանքներին չտրվելն է և դավաճանի հրամանները բոյկոտելը։

Սեր և խաղաղություն մեր երկրին, Աստված մեզ հետ։

Նմանատիպ նյութեր