211652_close_icon
views-count3110 դիտում article-date 16:17 24-05-2022

Մենք բոլորս սխալվել ենք, ոտքի կանգնելու ժամանակն է․ Էռնա Յուզբաշյանը կոչ է արել դուրս գալ պայքարի

ՀՀ վաստակավոր արտիստ Էռնա Յուզբաշյանը, որն այժմ գտնվում է արտերկրում, տեսաուղերձ է հրապարակել՝ կոչ անելով ժողովրդին դուրս գալ Նիկոլ Փաշինյանի դեմ պայքարի։


«Իմ սիրելի ժողովուրդ, այնպես է ստացվել, որ մարդը սխալական է և մենք բոլորս սխալվել ենք, մեր իմաստուն ժողովուրդը, որը աշխարհին տվել է մեծ հրամանատարներ, երաժիշտներ, գիտնականներ, նկարիչներ, սխալվել է։ Սխալվել ենք, բայց հիմա այլևս սխալվելու ժամանակը չէ, հիմա գործելու ժամանակն է։ Չի կարելի անտարբեր նստել և տեսնել՝ ինչպես է իրեն վարչապետ անվանող մարդը անում հրեշավոր  հանցագործություններ՝ ընդդեմ մեր ազգի։ Հանուն մեր զոհված երեխաների, ամուսինների, հայերի, եղբայրների մենք իրավունք չունենք անտարբեր նստել տանը։ Մենք պարտավոր ենք լինել նրանց կողքին, ովքեր մեզ կտանեն ճիշտ գործողությունների։ Ցավոք,  այս պահին չեմ կարող կանգնել ձեր կողքին, բայց իմացեք, որ ինձ պես մտածողները այտեղ շատ են, մենք ձեր կողքին ենք և ձեզանից մեկն ենք։ Մեր ազգի լույս տղաները զոհվել են հանուն Արցախի, հանուն մեր հավատքի, մենք հիմա պարտավոր ենք մի բռունցք դառնալ։ Մեր հայրենիքը վտանգ մեջ է, ոտքի կանգնեք»,- ասել է նա։

Նմանատիպ նյութեր