211652_close_icon
views-count11521 դիտում article-date 22:20 25-02-2021

Մենք դեմ ենք ազգի դավաճաններին և կողմ ենք մեր առյուծ զինվորներին. Ռուսաստանի հայ համայնքի նշանավոր ներկայացուցիչները հանդես են եկել հայտարարությամբ

Հայտարարություն

«Սփյուռքը միասնականորեն պաշտպանում է Օնիկ Գասպարյանին, Գլխավոր շտաբին եւ մեր փառապանծ բանակին։ Ստորագրեք եւ տարածեք։ Մենք դեմ ենք ազգի դավաճաններին եւ կողմ ենք մեր առյուծ զինվորներին։

Հայրենի հայրենակիցներ, վերջին իրադարձությունները ցույց են տալիս, որ Հայաստանի վարչապետն ու կառավարությունը ի վիճակի չեն կայացնելու համարժեք որոշումներմեր ժողովրդի եւ պետության համար այսքան ճգնաժամային եւ ճակատագրական ժամանակներում։

Ավելին, իշխանությունների գործողությունները հանրապետությունը մղում են քաղաքացիական պատերազմի։ Ազգի համար այս վճռական պահին, մենք մեր պարտքն ենք համարում կանգնել բանակի կողքին եւ հայտարարել մեր անվերապահ աջակցության մասին ՀՀ ԶՈՒ ԳՇ-ին։

Նիկոլ Փաշինյանն իրեն հակադրելով բանակին, դարձել է ամենամեծ ազգային սպառնալիքը Հայաստանի ազգային անվտանգության համար։ Մենք միանում ենք ՀՀ ԶՈՒ ԳՇ՝ Նիկոլ Փաշինյանի եւ կառավարության հրաժարականի պահանջին։

Ռուսաստանի հայ համայնքը միշտ եղել է եւ կլինի Հայաստանի ժողովրդի եւ բանակի կողքին»,- ասված է հայտարարության մեջ, որը ստորագրել են՝ Սեմյոն Բաղդասարովը, Արամայիս Քամալովը, Արսեն Պողոսյանը, Արմեն Անանիկյանը, Միխայիլ Պոգոսովը, Վարլեն Սեւումյանը, Յուրի Ստեփանյանը, Էմին Յախշիբեկյանը, Կարեն Թումասյանը, Մարինե Հովհաննիսյանը, Կարեն Ադամյանը, Արամ Գաբրելյանովը։

Նմանատիպ նյութեր