211652_close_icon
views-count1834 դիտում article-date 11:19 25-02-2021

Սի Ծինպինը հայտարարել է, որ Չինաստանը հաղթանակ է տարել բացարձակ աղքատության նկատմամբ

Չինաստանը հաղթանակ է տարել բացարձակ աղքատության դեմ պայքարում: Փետրվարի 25-ին այդ մասին հայտարարել է ՉԺՀ-ի նախագահ Սի Ծինպինը՝ աղքատության վերացման բնագավառում երկրի նվաճումներին նվիրված ժողովում, տեղեկացնում է tass.ru-ն:

«Չինաստանի Կոմունիստական կուսակցության եւ չինացի ժողովրդի ջանքերի շնորհիվ մեր երկիրը լիակատար հաղանակ է տարել բացարձակ աղքատության նկատմամբ»,- մեջբերում է նրա խոսքը «Սինհուա» գործակալությունը: Ինչպես նշել է Սի Ծինպինը, գյուղական վայրերի 98, 99 միլիոն բնակիչներ անցել են աղքատության նշագծից, աղքատ շրջանների թվից հանվել է 832 գավառ եւ 128 հազար գյուղ: Վերջին ութ տարում Չինաստանն աղքատության դեմ պայքարի բնագավառում ներդրել է շուրջ 1,6 տրիլիոն յուան (շուրջ 246 միլիարդ դոլար):

Անցյալ տարվա մայիսին ՉԺՀ-ի իշխանությունները 13-րդ գումարման Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի (բարձրագույն օրենսդիր մարմին) 3-րդ նստաշրջանի բացմանը հայտարարել են, որ 2020 թվականին Չինաստանը մտադիր է «վճռական հաղթանակ տանել աղքատության դեմ ինտենսիվ պայքարի բնագավառում եւ ըստ ամենայնի կատարել միջին ունեւոր հասարակության կառուցման խնդիրը»:

«Միջին ունեւորության հասարակություն» տերմինն առաջին անգամ հրապարակվել է 1979 թվականին «չինական բարենորոգումների ճարտարապետ» Դեն Սյաոպինի կողմից՝ որպես երկրի արդիականացման նպատակ: Համաշխարհային բանկի տվյալներով՝ վերջին 40 տարում Չինաստանն աղքատությունից դուրս է բերել ավելի քան 850 միլիոն մարդու։

Նմանատիպ նյութեր