1756 դիտում
10:48 14-05-2019
Բացարձակ բարիք կամ բացարձակ չարիք գոյություն չունի․ «Առավոտ»
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Երեկ սկսվեց Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների դատավարությունը: Դրան նախորդեց Քոչարյանի կողմնակիցների կազմակերպած երկու միջոցառում՝ Երկրորդ նախագահի «աջակիցների դաշինքի» ժողովը և Քոչարյանի հեղինակած «Կյանք և ազատություն» գրքի հայերեն տարբերակի շնորհանդեսը: Դա վկայում է այն մասին, որ Քոչարյանի կողմնակիցներն ակնհայտորեն ակտիվացել են և իրենց ակտիվությամբ ցանկանում են ազդել դատավարության ընթացքի վրա: Դատարանի դահլիճում էլ էին նրանք ակտիվ՝ ժամանակ առ ժամանակ լսվում էին «Ազատությո՜ւն» վանկարկումներ ու ծափեր: Իրավիճակն ինձ հիշեցնում է ՊՊԾ գնդի վրա հարձակված խմբի անդամների դատավարությունը՝ այն տարբերությամբ, որ այդ հարձակումը մեր համաքաղաքացիների մեծ մասը ողջունելի է համարում (այն ստանում էր նաև ֆեյսբուքյան համակողմանի աջակցություն), իսկ Ռոբերտ Քոչարյանի գործունեությունը նույն մեծամասնությունը, մեղմ ասած, դատապարտում է:
Անկախ այդ հանգամանքից, նման դեպքերում ամբաստանյալի աջակիցների «ջոկատները» միշտ բավականին ագրեսիվ են լինում, և երեկ էլ նրանք հարձակվեցին Քոչարյանին մարդասպան համարող քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիի վրա: Իհարկե, ագրեսիվ է նաև Երկրորդ նախագահի նկատմամբ բացասական էմոցիաներ ունեցող մեր քաղաքացիների մեծամասնությունը, որը չի զլանում անեծքներ և հայհոյանքներ գրել Քոչարյանի հասցեին և հատկապես նրա դատավարության հետ կապված ամեն մի նյութի տակ:
Այս նոր իրավիճակում ունենք «Առավոտի» նյութերի երկու տեսակի արձագանք: Բոցավառ նիկոլականներ. «Ո՞նց եք համարձակվում մեր Առաջնորդին բան ասել» և «Ինչո՞ւ եք այդ սրիկա ՀՀԿ-ականներին ու քոչարյանականներին ձեր թերթի էջերում տեղ տալիս»: Խանդավառ քոչարյանականներ. «Ո՞նց եք դուք համարձակվում թերություններ գտնել Արցախն ազատագրած և Հայաստանի տնտեսությունը ծաղկեցրած հերոսի մեջ»:
«Առավոտն» իր լուսաբանումներում պահպանելու է հավասարակշռությունը, հարթակ է տրամադրելու բոլոր տեսակետների համար՝ որքան էլ դա ծայրահեղական հայացքներ ունեցողներին դուր չգա: Իսկ իմ մեկնաբանությունները ելնում են իմ այն համոզմունքից, որ բացարձակ բարիք կամ բացարձակ չարիք գոյություն չունի, և չկան մարդիկ, որոնք այդ ծայրահեղություններն արտահայտում են: Վստահ եմ, որ Քոչարյանն, այո, ունի արժանիքներ և ծառայություններ (հատկապես արցախյան պատերազմի ժամանակ), բայց չեմ կարող չարձանագրել, որ նա նաև բազմաթիվ վատ բաներ է արել պետության համար՝ մասնավորապես, սահմանափակելով ժողովրդավարությունն ու խոսքի ազատությունը, «կատարելության» հասցնելով կոռումպացված համակարգը:
․․․ Ի դեպ, չեմ կարծում, որ Երկրորդ նախագահի բոլոր աջակիցները իրենց գործունեությունը ծավալում են բացառապես վարձատրության դիմաց»:
[b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
1393 դիտում
10:10 01-05-2015
«Պուտինը չարիք է», «ԱՄՆ-ը չարիք է» արտահայտությունները, իհարկե, մեկնաբանություններ են. Առավոտ
Այս բաժնից
877 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3223 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2242 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը