211652_close_icon
views-count46507 դիտում article-date 14:37 24-02-2021

ԹԵՐԹԵԼՈՎ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ․ Երևանի կարգին քաղաքապետը և Արաբկիրի մեծն թաղապետը խոստանում էին ավելացնել խաղահրապարակների և կանաչ զանգվածի թիվը․ այստեղ էլ են նրանք նախկիններին պարտվում․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երբ Երևանի քաղաքապետ էր ընտրվում Հայկ Մարությանը, նա ու նրա բազմաթիվ թիմակիցներ, այդ թվում վարչական շրջանների ղեկավարներ, կուրծք ծեծելով, հայտարարում էին, թե մայրաքաղաքում ավելանալու է խաղահրապարակների և կանաչ զանգվածի թիվը։

Արդեն քանի տարի է՝ ականատես չենք լինում, թե երբ են էս մարդիկ մտնելու իրականություն ու խոսքից անցնեն գործի։

Դեռևս չենք տեսել մի դեպք, որ բացեն կանաչ գոտի, խաղահրապարակներ վերջին 1 տարվա ընթացքում, մինչդեռ Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի, Արաբկիրի նախկին թաղապետեր Ալբերտ Երիցյանի և Հրայր Անտոնյանի պաշտոնավարման տարիներին միայն Արաբկիրում 1 տարվա ընթացքում բազմաթիվ խաղահրապարակներ են հանձնվել բնակիչներին, և ստեղծվել են բազմաթիվ կանաչ գոտիներ։

SHAMSHYAN.com-ը ներկայացնում է տարիներ առաջ քաղաքապետ Տարոն Մարգարյանի, Արաբկիրի թաղապետ Հրայր Անտոնյանի աջակցությամբ՝ Արամ Խաչատրյան փողոցում բացված խաղահրապարակը, որի բացման արարողությանը ներկա էին քաղաքապետն ու թաղապետը։ 

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանը
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 92+
92+

Նմանատիպ նյութեր