211652_close_icon

Հայաստանում խոսքի ազատությունն ու մարդու իրավունքներն ամեն քայլափոխի շարունակվում են ոտնահարվել. Արման Վարդանյան

views-count6980 դիտում article-date 18:24 23-02-2021
«Միասնություն» շարժման ղեկավար Արման Վարդանյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Հայաստանում խոսքի ազատությունն ու մարդու իրավունքներն ամեն քայլափոխի շարունակվում են ոտնահարվել։ Դրա վառ օրինակն է իմ ընկեր Իշխան Սաղաթելյանի և մյուս քաղաքական և հասարակական գործիչների հետ տեղի ունեցածը։ Նման մոտեցումն ընդդիմադիրների հանդեպ խոսում է այս իշխանությունների անբարոյականության և վախի աստիճանի մասին։

Տարիներ շարունակ, որոշ գաղափարական տարաձայնություններ ունենալով հանդերձ, մշտապես եղել եմ այն քաղաքական գործիչների կողքին, ովքեր քննադատել են իշխանությունների ապաշնորհ քաղաքականությունը։

Այսօր էլ աջակցում եմ նրանց և ներկայիս իշխանության այս վարքագիծն անթույլատրելի եմ համարում։ Բոլոր ժամանակներում դատապարտելի են նման գործողությունները և կրկնակի աններելի են հատկապես այն իշխանությունների օրոք, որոնք պետության կառավարման ղեկին են հայտնվել` փողոցային պայքարի ճանապարհով, և մշտապես հենց իրենք են ընդդիմացել ոստիկանական ուժի կիրառմանը։

Նիկոլ Փաշինյանի հրամանների տրամաբանությունը խոսում է այն մասին, որ նա կտրվել է իրականությունից և գտնվում է ցայտնոտի մեջ։

Սխալ է այն գիտակցումը, որ նա կարող է շարունակել պաշտոնավարել։
Նրա հեռացումն անխուսափելի է։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Հայաստանում խոսքի ազատությունն ու մարդու իրավունքներն ամեն քայլափոխի շարունակվում են ոտնահարվել։ Դրա վառ օրինակն է իմ...

Опубликовано Arman Vardanyan / Արման Վարդանյան Вторник, 23 февраля 2021 г.

Նմանատիպ նյութեր