«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ 44-օրյա պատերազմից հետո Հայաստանի Հանրապետության զինված ուժերում որոշել են վերաձևավորման աշխատանքներ իրականացնել, սակայն դրանք սկսել են միայն վերջերս:
Մեր տեղեկություններով՝ նպատակ է առկա հիմքից փոխել բանակը, կազմավորել բոլորովին այլ զինված ուժեր, և, մեր տեղեկություններով, այդ աշխատանքներում մեծ դերակատարում է ունենալու ռուսական կողմը: Բանն այն է, որ, «ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, ռուսական կողմից մասնագետներ են եկել, որոնք այժմ հայկական կողմի հետ իրականացնում են այդ աշխատանքները, և առաջիկայում փոփոխությունների ենք ականատես լինելու: Սակայն Պաշտպանության նախարարությունը խուսափում է պատասխանել հարցերի, և ոչ միայն այս առնչությամբ:
Օրինակ՝ «Ժողովուրդ» օրաթերթն արդեն հինգ տարբեր հարցումներ է ուղարկել Պաշտպանության նախարարությանը, սակայն օրենքի ժամկետի ավարտից հետո պատասխան ենք ստանում, թե իրենց լրացուցիչ ժամանակ է անհրաժեշտ (30 օր) հարցերին պատասխանելու համար:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
SHAMSHYAN.com-ի հարգելի ընթերցողներ և գործընկերներ,
սերվերի ցանցային համակարգի բարելավման նպատակով ընթանում են տեխնիկական աշխատանքներ, կայքը մասնակի կամ ամբողջությամբ անհասանելի կլինի:
Ներողություն ենք խնդրում հնարավոր անհարմարությունների համար:
Հայկական բանակը վերաձևավորվում է. «Ժողովուրդ»
2021.02.23 09:37


