Այդ բոլոր լուրերը սուտ են և միտված են բանակը կազմաքանդելուն, դուք, ի՞նչ է, ուզում եք բանակը կազմաքանդե՞լ. Յուրի Խաչատուրով
«Այդ բոլոր լուրերը սուտ են և միտված են բանակը կազմաքանդելուն։ Դուք ի՞նչ է, ուզում եք բանակը կազմաքանդե՞լ»: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հարցրեց ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովy, ով ևս այսօր այցելել էր Սարդարապատ:
Հիշեցնենք, որ ապրիլյան քառօ8յայի առաջին օրը լուրեր էին շրջանառվում, որ նա բիլիարդ խաղալիս է եղել ու ուշադրություն չի դարձրել տեղեկությանը, որ հակառակորդի զորքերի տեղաշարժ է նկատվում:
Ինչ վերաբերում է խաչատուրովյան շքեղութուններին, ապա գեներալը հարցրեց իրեն այս մասին հարց տված լրագրողին. «Դու իմ տունը տեսե՞լ ես»:
Նա հավաստիացրեց, որ իր տունը 600 քառակուսի մետր է ու այն սարքել է` «կվարտիրես ծախելով»: