211652_close_icon
views-count2955 դիտում article-date 22:34 22-02-2021

Մեքսիկայում մրցավարը արտառոց դրվագի մասնակից է դարձել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արտառոց դրվագ է գրանցվել Մեքսիկայի առաջնության 7-րդ տուրում՝ առաջատարներ «Կրուս Ասուլի» և «Տոլուկայի» միջև հանդիպման ժամանակ:

Առաջին խաղակեսում դաշտի տերերը արագ երկու գոլ են խփել, իսկ հետո պետք է երրորդ գոլը խփեին, սակայն դատարկ դարպասին ընթացող գնդակի ճանապարհին կանգնել է մրցավարը:

Ֆուտբոլի կանոններով, եթե գնդակը դիպչում է մրցավարին և դարպասում հայտնվում, վտանգավոր գրոհի պատճառ դառնում կամ գնդակը հայտնվում է մրցակցի մոտ, ապա նշանակվում է վիճելի հարված: Ինչն էլ մեքսիկացի մրցավարն արել է՝ չնայած «Կրուս Ասուլի» խաղացողների բուռն դժգոհություններին:

Այս դրվագից ոգեշնչված, հյուրերը մեկ գոլ են խփել, սակայն ավելին անել չեն կարողացել և պարտվել են՝ 1:3:
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր