Մարիո Բալոտելիին ցույց տված արտառոց արտառոց կարմիր քարտը չեղյալ կհամարվի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Նիցայի» հարձակվող Մարիո Բալոտելի վաստակած անհասկանալի կարմիր քարտը, որը նրանց ցույց էին տվել Ֆրանսիայի առաջնության վերջին տուրում` «Լորյանի»» հետ խաղում (2:1), չեղյալ կհամարվի:
Հանդիպման մրցավար Օլիվյե Տյուալը ընդունել է, որ սխալվել է` խաղավերջում իտալացուն ցույց տալով երկրորդ դեղին քարտը: Նշենք, որ այդ խաղում Բալոտելին դարձավ հաղթական գոլի հեղինակը, ինչի շնորհիվ «Նիցան» շարունակում է առաջատար մնալ:
Դա նշանակում է, որ 26-ամյա հարձակվողը կկարողանա «Նիցայի» հետ մասնակցել հաջորդ հանդիպմանը` ընդդեմ «Լիոնի»: