211652_close_icon
views-count55716 դիտում article-date 20:24 20-02-2021

«Կոմիտասցի սիմպո» մականունով Արթուրն անմահացավ 44-օրյա պատերազմի առաջին օրը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

44-օրյա արցախյան պատերազմի հերոսներից էր երևանցի 20-ամյա Արթուր Բալասանյանը:
 
Արթուրը սովորել է Իսակովի անվան թիվ 132 միջնակարգ այնուհետև Մուշեղ Գալշոյանի անվան 148 ավագ դպրոցում։
 
Դպրոցն ավարտելուն հետո ընդունվել է Գեղարվեստի Ակադեմիայի Ինտերիեր դիզայն բաժինը և զորակոչվել բանակ։ Ծառայությունն անցկացնում էր Ջաբրայիլում։ Բանակում նրան բոլորը ճանաչում էին «Կոմիտասցի սիմպո» մականունով):
 
Սեպտեմբերի 27-ին՝ պատերազմը սկսվելուն պես, Արթուրը իր դիրքապահ ընկերների հետ գտնվում էր առաջնագծում։ Անձնազոհ կռիվ տալով թշնամու դեմ, Արթուրը անմահացավ մարտի դաշտում, պատերազմի հենց առաջին օրը՝ անավարտ թողնելով իր սերն ու բազում երազանքներ, որ դեռ պետք է իրագործեր...
 
Նրա մասին առանց ժպիտ խոսել հնարավոր չէ։ Ընկերասիրությունը առանձնահատկություններից մեկն էր։ Ամեն շրջապատում տարբերվող, երևացող։ Բոլորին միշտ ուրախացնող, կյանքը եռում էր նրա մեջ։ Այնքան կյանք ու բարություն կար նրա մեջ, համեստություն, շնորհք: Մեծի հետ մեծ, փոքրի հետ փոքր։ Անգամ ծանր պահերին ժպիտն անպակաս էր:
 
Մեր ՀԵՐՈՍ եղբայր, դու մեզ համար միշտ ողջ ես, քո լայն թիկունքով մեր կողքին կանգնած մեզ պահապան: Բոլորիս համար դժվար կլինի, բոլորս խեղդվում ենք: Հավե՜րժ Փառք, Բալասանյան Արթուր։
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր