211652_close_icon
views-count35751 դիտում article-date 23:09 22-03-2024

Երևանում Կենտրոնի ոստիկաններն իրականացրել են «Քեզ չի փրկի անգամ անձրևանոցը» օպերացիա․ հայտնաբերվել է հայտնի տնտեսագետ, մարկետոլոգ Յուրի Մինասյանին ծեծի ենթարկելով մահ պատճառող կոմիտասցի «Բեսլան» մականվամբ հետախուզվողը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մարտի 22-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները Երևանում իրականացրել են հատուկ օպերացիա, որը կրել է «Քեզ չի փրկի անգամ անձրևանոցը» անվանումը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը ,օպերացիան ղեկավարել է ոստիկանության Կենտրոնական բաժնի պետ Երվանդ Նիկոյանը ու այն իրականացվել է Ալիխանյան փողոցում։ Ոստիկանները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից ՀՀ Քր․ օր․-ի 166 հոդվածի 2-րդ մասի 10-րդ և 15-րդ կետի մեղադրանքով հետախուզման մեջ գտնվող, նախկինում դատված Երևանի բնակիչ 30-ամյա Հարություն Մկրտչյանը, ով ավելի ավելի շատ հայտնի է կոմիտասցի «Բեսլան» կամ «Բացիլ Հարութ» մականվամբ կերպարանափոխված, անձրևանոցով գտնվում է Ալիխանյան փողոցում։

Ոստիկանների օպերատիվ ժամանման արդյունքում Հ․ Մկրտչյանը չի կարողանում խույս տալ ոստիկաններից և տեղում բռնվում է, ինչից հետո նրան տեղափոխում են ոստիկանության Կենտրոնական բաժին։ 

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վերջինս հետախուզվում է Երևանում հայտնի տնտեսագետ, մարկետոլոգ Յուրի Մինասյանին դաժան ծեծի ենթարկելով մահ պատճառելու մեջ։ 

Վերջինս ոստիկանության Կենտրոնական բաժնից տեղափոխվել է ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ, քանի որ նրա նկատմամբ երկամսյա կալանքի որոշում է դատարանը կայացրել դեռ օրեր առաջ, երբ ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի քննիչը միջնորդություն էր ներկայացրել դատարան, ինչը դատարանը բավարարել էր։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից որոնվում էր Երևանի բնակիչ 30-ամյա Հարություն Մկրտչյանը։ Վերջինս որոնվում էր մարտի 6-ին Երևանում տեղի ունեցած ծեծկռտուքին ակտիվ մասնակցություն ունենալու մեջ, որի հետևանքով Երևանի բնակիչ 49-ամյա Յուրի Մինասյանը ծանր մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց, որտեղ օրեր անց գիտակցության չգալով մահացել էր։ 

Այդ օրը ժամը 02։05-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական բաժին օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Պուշկինի փողոցում ծայրահեղ ծանր վիճակում գտնվող քաղաքացի կա։ Մինչ դեպքի վայր կժամանեին ոստիկանները, ժամը 02։30-ի սահմաններում  Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ էր ստացվել, որ ծայրահեղ ծանր վիճակում «պոլիտրավմա» ախտորոշմամբ շտապօգնության 07 խումբը Պուշկինի փողոցում գտնվող եկեղեցու մոտից իրենց մոտ էր տեղափոխել մի քաղաքացու։
Հիվանդանոց մեկնած ոստիկաններին բժիշկները հայտնել էին, որ վիրավորը գտնվում է վիրահատարանում, անգիտակից վիճակում և չի կարող կատարվածի մասին բացատրություն տալ։

 Ահազանգով հիվանդանոց էին ժամանել նաև ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների 1-ին քննչական բաժնի խումբը։

Ոստիկաններն ու քննիչները պարզել էին, որ վիրավորը Յ․ Մինասյանն է։

Ըստ օպերատիվ տեղեկությունների՝ այդ օրը վիճաբանություն էր տեղի ունեցել ինչ-որ անձանց միջև, որին մասնակից էին եղել Երևանի բնակիչ  Հ․ Մկրտչյանը և Կոտայքի մարզի բնակիչ  34-ամյա Արտավազդ Խաչիկյանը, ովքեր գտնվել էին Պուշկինի փողոցում հայտնի «Բիթլզ» ակումբում, որտեղից այնուհետև ուղևորվել էին Փարպեցի փողոցի Սուրբ Զորավար եկեղեցու հետնամաս, որտեղ էլ Հ․ Մկրտչյանը առանց որևէ պատճառի հարձակվել էր Յու․ Մինասյանի վրա, հարվածներ հասցրել մարմնի տարբեր մասերին, ապա դեպքի վայրից դիմել էր փախուստի։

Կարճ ժամանակ անց ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողներն ու ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկները հայտնաբերել էին Ա․ Խաչիկյանին և բերման ենթարկել ոստիկանության Կենտրոնական բաժին, որտեղից էլ նրան ներկայացրել էին քննչական բաժին։

Դեպքի փաստով Քննչական բաժնում ՀՀ Քր․ օր․-ի 166 հոդվածի 2-րդ մասի 10-րդ և 15-րդ կետերով նախաձեռնվել էր քրեական վարույթ։ Գ․ Շամշյանի տեղեկություններով ոստիկանության Կենտրոնական բաժնում հետախուզում էր հայտարարվել Հ․ Մկրտչյանի նկատմամբ, իսկ քննչական բաժինը դիմել էր դատարան, որպեսզի դատարանը, որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշում կայացնի Հ․ Մկրտչյանի նկատմամբ։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով Հ․ Մկրտչյանը շրջապատում հայտնի է «Բեսլան Հարութ» մականվամբ, նախկինում դատապարտված է եղել խուլիգանության և դանակահարության համար ու շրջապատում ունեցել է նաև 2-րդ անուն, ոչ թե «Բեսլան Հարութ», այլ «Բացիլ Հարութ» ու թե նա հայտնաբերվի, տեղափոխվելու է ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության Նուբարաշեն 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր