211652_close_icon
views-count5587 դիտում article-date 13:28 19-02-2021

Հ2-ի եթերազրկումը ո՛չ հիմնավորված էր, ո՛չ կանխատեսելի․ անձնակազմը վճռական է՝ պաշտպանելու իրավունքները. ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Yerkir.am

Հունվարի 15-ին ՀՌԱՀ-ի որոշմամբ Հայկական երկրորդ հեռուստաալիքը եթերազրկվեց։ Իրադարձությունների զարգացման մասին, ըստ Yerkir.am-ի, խոսել են Հ2 հեռուստաալիքի փոխտնօրեն Լևոն Սուլթանյանը, Հ2-ի գլխավոր պրոդյուսեր Կարեն Հակոբյանը և Հ2-ի լրատվական և քաղաքական հաղորդումների պատասխանատու Շավարշ Գևորգյանը։

«Այստեղ կարևոր է նշել, որ միակ գործող հեռուստաալիքը, որը զրկվել է վերգետնյա հեռարձակման իրավունքից, դա Հ2-ն է։ Բարեբախտաբար, մեր ոչ մի ուրիշ գործընկերոջ համար ոչ մի հնարավորություն չի պակասել։ ՀՀ պատմության մեջ աննախադեպ երևույթ է, որ հանրապետական ծածկույթ ունեցող, ազատ, անաչառ հեռուստաալիքը եթերազրկվի։ Սա միանշանակ լուրջ հարված է խոսքի ազատությանը և, որպես հետևանք, ժողովրդավարությանը»,-ասաց Լևոն Սուլթանյանը։

Նրանք որևէ կասկած չունեն, որ, քանի որ վերջին տարիներին իրենց ընկերության սեփականատիրոջ՝ Սամվել Մայրապետյանի հանդեպ իրականացվել է քաղաքական հետապնդում, որը զուգորդվել է նաև իրենց լռեցնելուն ուղղված բազմաթիվ հետևողական քայլերով, ապա այս որոշումը ևս նույն տրամաբանության մեջ է։

Հ2-ի անձնակազմը մտադիր է պարտադիր իր իրավունքները մինչև վերջ պաշտպանել օրենքով սահմանված կարգով և օրենքով չարգելված բոլոր մեթոդներով։

Լևոն Սուլթանյանը նշեց, որ ՀՌԱՀ-ը սա ներկայացնում է որպես սովորական գործընթաց, որտեղ մրցույթում պարտվածը բողոքում է։ Այնինչ իրականությունը լրիվ ուրիշ հարթության մեջ է․ մեր օրենսդրությունը, ՄԻԵԴ իրավական դիրքորոշումը, ԵԽ տարբեր կառույցների մշակած չափանիշները շատ ուղիղ պահանջ են դնում կարգավորող մարմնի՝ ՀՌԱՀ-ի դիմաց, որ իր որոշումները պետք է լինեն պատշաճ հիմնավորված և պատճառաբանված։ Մինչդեռ, ՀՌԱՀ-ի որոշումը այդպիսին չէ, ավելին՝ կանխատեսելի չէ։  Որոշումը հրապարակելուց հետո Տիգրան Հակոբյանի հարցազրույցներից պարզ է դարձել, որ հանձնաժողովը հաշվի է առել 100-ից ավելի չափանիշներ, այնինչ օրենքում ասվում  է կոնկերտ 7 չափանիշների մասին, որոնց մի մասը նույնիսկ հայտնի չի եղել հեռուստաընկերություններին։ Սա, ըստ նրա, կանխատեսելիության խախտում է։

Ավելին, Ա1+-ի գործի առնչությամբ ՄԻԵԴ-ը նշել է, որ կոնկրետ չի հիմնավորվել որոշումը, այնինչ այդ ժամանակ ՀՀ ներպետական օրենսդրությունը այդպիսի պահանջ չի էլ ունեցել, իսկ հիմա դա ուղղակիորեն ամրագրված է և նույն հանձնաժողովը դա անտեսել է։

«Հույս ունենք, որ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի համապատասխան հոդվածի շրջանակում մենք կստանանք որևէ պատասխան թե՛ միջազգային կազմակերպություններից, թե դեսպանատներից, թե տեղական հասարակական իրավապաշտպան կազմակերպություններց, որոնց դիմել ենք ուշադրություն հրավիրելու համար»,-ասաց  Շավարշ Գևորգյանը։

Նրանք հստակեցրին, որ իրենց համար ոչ թե անընդունելի է մայրաքաղաքային սփռումը հանրապետականի փոխարեն, այլև հեռուստաընկերության 20 տարվա պատմության մեջ իրենք միշտ աշխատել են հանրապետական սփռմամբ, և իրենց ծրագրային քաղաքականությունը համապատասխանեցված է հանրապետական սփռմանը։

Տեսանյութը՝ Yerkir.am
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր