2066 դիտում
19:00 18-12-2020
Մինչև այսօր պահում ենք Սյունիքի բնագիծը, էլի վճռական ենք, եթե մեր մեջքի հետևում պայմանավորվածություններ չլինեն․ ՀՅԴ վաշտի շտաբի պետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Yerkir.am
[url=http://www.yerkir.am/news/view/223939.html] Yerkir.am[/url]-ը գրում է.
Մինչև այս պահը մենք՝ դիրքապահներս, պահում ենք բնագիծը՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց «Արամ Մանուկյան» կամավորական վաշտի շտաբի պետ Գագիկ Ղահրամանյանը։
«Էլի վճռական ենք, եթե վստահ լինենք, որ մեր մեջքի հետևում պայմանավորվածություններ չեն լինելու, դավադրությունը չի շարունակվելու, որն սկսվել է սեպտեմբերի 27-ից։ Վաշտի անդամները՝ բոլորը, տրամադրված են պաշտպանելու սյունեցու անվտանգությունը, մեր ճանապարհները, մեր բնակավայրերը»,-ասաց նա։
ՀՅԴ «Արամ Մանուկյան» կամավորական վաշտը ձևավորվել է պատերազմի առաջին օրը՝ սեպտեմբերի 27-ին, և հաջորդ օրն իսկ մեկնել են Արցախ։ ՀՅԴ կամավորները Սյունիքի սահմանը պահում են հոկտեմբերի 19-ից, երբ Գորիսում վարչապետի մասնակցությամբ համայնքապետերի խորհրդակցություն եղավ և հանձնարարվեց, որ բոլոր համայնքները իրենք պետք է իրենց ինքնապաշտպանությունը ապահովեն։ Ջոկատը աստիճանաբար վաշտի փոխվեց, քանի որ իրենց վստահված դիրքերը մեծ տարածություն էին զբաղեցնում։
Երեկվանից սկսած, սակայն, իրավիճակի կտրուկ փոփոխություն է տեղի ունեցել՝ բրիգադի հրամանատարը կամավորական ջոկատներին, աշխարհազորայիններին, բոլորին հավաքել է, ասել, որ մինչև այսօր պետք է զիջեն դիրքերը, որը զբաղեցրել են մինչև այսօր։
«Իհարկե, մեր կողմից մեծ ընդվզում եղավ, բոլորս դեմ էինք իրենց պայմանավորվածություններին, բայց քանի որ մեզ փաստի առաջ կանգնեցրին, դրա համար ստիպված․․․ մեր ճանապարհների անվտանգության հարցերը ոմանք փոխարինեցին GPS-ային Հայաստան գծելով»,-ասաց նա։
ՀՅԴ վաշտի շտաբի պետը դեռ չգիտի՝ ինչպիսի պայմանավորվածություններ կան ՀՀ իշխանությունների և ադրբեջանցիների միջև, որ կարողանա պատասխանել՝ սյունեցիները ճի՞շտ են անում, որ այրում են իրենց տները և արդյո՞ք սահմանը Կապան քաղաքից 1 կմ հեռավորությամբ է անցնելու, թե ինչքան։
«Իշխանական տեղեկատվությունը՝ սկսած սեպտեմբերի 27-ից մինչև այսօր, հիմնականում դեզինֆորմացիա է եղել, մեր զգոնությունը բթացնող, անիմաստ, արդեն ինչ-որ տեղ հիասթափեցնող «հաղթելու ենք» տերմիններով՝ իրենց ամբողջ քարոզչությունը եղել է դեզինֆորմացիա։ Բնականաբար, իրենք դեզինֆորմացիա են անվանելու այն, ինչը իրականություն է, տեսանելի է, այս պահին էլ մարդիկ կարող են գալ, այդ տարածքը տեսնել»,-ասաց Գագիկ Ղահրամանյանը։
Նա մինչև վերջին պահն էլ չի ուզում հավատալ, որ թողնելու են հայրենիքը, ասում է՝ սյունեցին, կապանցին իր հողը պաշտպանելու վճռականություն ունի, բայց այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ, մասնավորապես, Կապան քաղաքում, Սրաշեն, Հանդ, Շիկահող և շատ այլ գյուղեր ապրելու համար վտանգավոր են դառնալու։
Գագիկ Ղահրամանյանը ընդգծում է՝ Սովետական Միության կազմի մեջ գտնվող Սովետական Հայաստանը և Սովետական Ադրբեջանը պետական սահման չեն ունեցել․ եղել է ընդամենը վարչական սահման, որը ցանկության դեպքում միշտ էլ փոփոխվում էր։
«1929 թ.-ին այս հատվածը, որում մենք հիմա գտնվում ենք, գտնվում էր Սովետական Հայաստանի սահմանի մեջ, բայց ինչ-ինչ պատճառներով վարչական սահմանները փոխել են։ Ես չեմ ընդունում, երբ GPS-ով գծում են՝ սա Ադրբեջանինն է, սա Հայաստանինն է, այդպիսի պետական սահման չի եղել»,-ասաց նա։
Շտաբի պետը վստահեցրեց, որ եթե հիմք ընդունեն այդ սահմանները Կապանում ապրելը պարզապես վառոդի տակառի վրա նստել է նշանակելու։
«Եթե իրենց ասած սահմանը հիմք ընդունենք մեր ճանապարհները Կապան քաղաքից դեպի որոշակի գյուղեր, որոշ հատվածներ իրենց տարածքով է անցնելու։ Մեծ վտանգ է Կապան քաղաքի համար։ Գոյություն ունի մի գյուղ, որը ոչ թե Ադրբեջանի կազմում էր, այլ այդ գյուղում այն ժամանակ ադրբեջանցիներ էին ապրում․ օդանավակայնից 150-200 մետրի վրա է, պատկերացրեք, հանկարծ նրանք գան՝ այդտեղ մտնեն, և՛ օդանավակայանը, և՛ Կապան քաղաքը վտանգվելու է»,-ասաց նա։
Գագիկ Ղահրամանյանն ասում է՝ մի քիչ դժվար է պատկերացնում, բայց եթե սահմանը փոխվի վտանգվելու է Կապան-Երևան, Կապան-Սյունիքի մնացած հատված, Կապան-Գորիս ճանապարհները։
«Եթե ընդունենք այդ, իբր թե, սահմանագիծը, ես չեմ ուզում էլի հավատալ, որ այդպիսի բան տեղի ունենա, համոզված եմ՝ մեծ արտագաղթ է լինելու այստեղից»,-ասաց ՀՅԴ վաշտի շտաբի պետը։
Մանրամասն՝ տեսանյութում․
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2179 դիտում
21:18 16-11-2024
Նիկոլը հայ ժողովրդի մեջքի հետևում պայմանավորվածությունների է գնում․ Արմեն Աշոտյան
Այս բաժնից
721 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
604 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
409 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը