Այսօր Գիրք նվիրելու օրն է․
Այսօր՝ մեծ գրող, բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը, Հայաստանում նշվում է «Գիրք նվիրելու օր»։ Գիրք նվիրելու օրը Գրողների միության նախկին նախագահ Լևոն Անանյանի նախաձեռնությամբ և ՀՀ կառավարության որոշմամբ նշվում է 2008 թվականից:
Տարիների ընթացքում այս օրը, իրոք, մեծ ժողովրդականություն է ստանում. դպրոցներում աշակերտները միմյանց են գիրք նվիրում, աշխատավայրերում՝ գործընկերները։ Գրախանութներն արդեն մի քանի օր է բավականին մարդաշատ են։
Տոնի առթիվ անցկացվում են գրական միջոցառումներ, հանրային ընթերցումներ, գրական երեկոներ, հանդիպումներ հայտնի գրողների հետ, ինչպես նաև պետական պատվերով և աջակցությամբ հրատարակված ու չվաճառված գրքերը բաշխում են մարզային և համայնքային գրադարանների միջև։ Տարեցտարի տոնն ավելի մեծ ժողովրդականություն է ձեռք բերում՝ մեծ արձագանք գտնելով հանրության շրջանում և ստանալով համազգային բնույթ։
Հովհաննես Թումանյանի ծննդյան 152-ամյակի առիթով Թումանյանի թանգարանում կազմակերպվելու են մի շարք միջացառումներ։