Ճանաչենք գրքի արժեքը. Հայաստանում այսօր Գիրք նվիրելու օրն է
Փետրվարի 19-ը հայ մեծանուն բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է, և այդ օրը Հայաստանում նշվում է որպես գիրք նվիրելու օր:
Փետրվարի 19-ը գիրք նվիրելու օր հռչակելու նախաձեռնության հեղինակը Հայաստանի գրողների միությանն է: Հատկապես մարզային ու դպրոցական գրադարաններին այդ օրը նոր հրատարակված գրքեր են նվիրում Գրողների միությունը, հրատարակչությունները, գրական հանդեսներն ու պարբերականները, տարբեր այլ կազմակերպություններ:
Գիրք նվիրելու տոնը բազմախորհուրդ է. այն հիշեցնում է մեզ, որ պետք է ճանաչենք գրքի արժեքը, ընթերցենք ու եթե ոչ հաճախ, ապա տարվա մեջ գեթ մեկ օր մեկական գիրք նվիրենք մեր մտերիմներին, հարազատներին:
Նվիրեք միմյանց գրքեր: