211652_close_icon
views-count1504 դիտում article-date 15:18 18-02-2021

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Փետրվարի 17-ին, ժամը 00.05-ին, Երևանի Ներքին Չարբախի 1-ին փողոցում իրար են բախվել «Նիսան» և «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենաներ. «Նիսանի» երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Փետրվարի 17-ին, ժամը 18.30-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 38-րդ կմ-ին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. 60-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Փետրվարի 13-ին, ժամը 22.10-ին, մարմնական վնասվածքներով հիվանդանոց է դիմել 16-ամյա տղա և հայտնել, որ Կոտայքի մարզի Նոր Հաճըն քաղաքում վրաերթի է ենթարկվել:
Ստուգման արդյունքում տղայի հայրը հայտնել է, որ որդին վնասվածքները ստացել է ոչ թե վրաերթի, այլ ճանապարհն անցնելիս ընկնելու հետևանքով:
Կատարվում է քննություն։

***

Փետրվարի 17-ին, ժամը 08.00-ի սահմաններում, Սիսիան-Իշխանասար ճանապարհի 3-րդ կմ-ին «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլորվելով՝ հայտնվել դաշտում. 24-ամյա վարորդը և 26-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Փետրվարի 17-ին, ժամը 11.30-ի սահմաններում, Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 127-րդ կմ-ին «Օպել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել ձորը. 29-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Փետրվարի 17-ին, ժամը 14.30-ի սահմաններում, Տավուշի մարզի Գանձաքար գյուղում «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել բետոնե արգելապատնեշին. 26-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

`

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր