211652_close_icon
views-count1703 դիտում article-date 14:14 18-02-2021

ԱՄՆ-ի դեսպանը կոչ է արել՝ նվազեցնել Եվրոպայի կախվածությունը ռուսական գազից

Վաշինգտոնն աջակցելու է էներգետիկայի բնագավառում բոլոր այն նախագծերին, որոնք օգնում են նվազեցնել Եվրոպայի կախվածությունը ռուսական գազից: Այս մասին հայտարարել Է Հունաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջեֆրի Փայեթը: «Ես գիտեմ, որ նախագահ (Ջո) Բայդենը մտադիր է էլ ավելի խորացնել ռազմավարական հարաբերությունները ԱՄՆ-ի եւ Հունաստանի միջեւ: Գրում է ria.ru-ն։
 
Մենք մեր համագործակցության համար մի քանի հիմքեր ունենք էներգետիկայի բնագավառում»,-ասել է նա՝ հանդես գալով «Աթենքի էներգետիկական երկխոսություններ» համաժողովի ընթացքում: Նրա հայտարարությունները հրապարակել է դեսպանության մամուլի ծառայությունը: «Մենք շատ անգամ ենք խոսել այն մասին, թե որքան կարեւոր է դարձել Հունաստանի դերը որպես Հարավ-արեւելյան Եվրոպայում էներգետիկական դիվերսիֆիկացիայի շարժիչ ուժի: Ես կարծում եմ՝ շատ կարեւոր է, որ նույնիսկ համավարակի այս տարում խոշոր ենթակառուցվածքային նախագծերը, ինչպիսիք են՝ TAP խողովակաշարը (Անդրադրիատիկական գազատար), Բուլղարիայի հետ IGB խողովակաշարը, Ալեքսանդրուպոլիսի վերագազիֆիկացման լողացող կայանքը, Հունաստանի ու Հյուսիսային Մակեդոնիայի միջեւ գազամիակցիչը, առաջ են շարժվում: Եվ դրանք փոխում են Եվրոպայի էներգետիկական քարտեզը եւ օգնում նվազեցնելու կախվածությունը ռուսական գազից»,-նշել է Փայեթը:

Նրա խոսքով՝ Վաշինգտոնը վերադարձել է Կլիմայի փարիզյան համաձայնագրին եւ «ֆանտաստիկ հեռանկարներ» է տեսնում էներգիայի վերականգնվող աղբյուրների բնագավառում Հունաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ ավելի խորը համագործակցության համար: Դեսպանը նաեւ հայտարարել է, որ ԱՄՆ-ի էներգետիկայի նոր նախարարը հստակ հասկանալ է տվել, որ Միացյալ Նահանգները կշարունակի աջակցություն ցուցաբերել հեղուկացված բնական գազի արտահանման գործում։ 

Նմանատիպ նյութեր