211652_close_icon
views-count1635 դիտում article-date 16:58 21-07-2014

Սաակաշվիլին կոչ է արել Եվրոպային հրաժարվել ռուսական գազից

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին Գերմանիայի Ցյուրիխ քաղաքում վրացական «Ռուսթավի-2» հեռուստաալիքի եթերից կոչ է արել Եվրոպային այլևս չգնել ռուսական գազ և նավթ: «Ի՞նչ կարող է անել Եվբրոպան: Եվրոպան կարող է դադարեցնել Ռուսաստանից Եվրոպային նավթ մատակարարող «Դրուժբա» նավթատարից նավթ գնելը: Եվրոպան կարող է դադարեցնել նավթի ու գազի համար տեխնոլոգիաների մատակարարումը, քանի որ Ռուսաստանը՝ որպես երկիր և որպես հսկայական տնտեսություն, մեծ բենզալցակայանի է նմանվում: Եթե նա այդ եկամուտը չստանա, նրա գործերը շատ վատ կընթանան»,-ասել է Սաակաշվիլին՝ կրկին մեղադրելով Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիին ռուսամետության մեջ և ասելով, որ նա Վրաստանում ռուսական շահերի միջնորդ է հանդիսանում և նրան առաջնորդում է ռուսական «Գազպրոմ»-ի և նրա բիզնեսի միջև եղած ընդհանուր շահը:

Նմանատիպ նյութեր