211652_close_icon
views-count1231 դիտում article-date 21:08 17-02-2021

«Սևան ՖԱ» նկատմամբ տրանսֆերային արգելքը հանվել է

Սևան Ֆուտբոլային Ակումբ» ՍՊԸ-ն կրկին կարող է գրանցել ֆուտբոլիստներ թե՛ միջազգային, թե՛ ներքին կարգով:

 ՀՖՖ պաշտոնական կայքում հունվարի 29-ին հրապարակվել էր հոդված, որում նշված էր, որ «Սևան Ֆուտբոլային Ակումբ» ՍՊԸ-ն իրավասու չէ գրանցել նոր ֆուտբոլիստներ թե՛ միջազգային և թե՛ ներքին կարգով 3 ամբողջական և հաջորդական գրանցման ժամանակահատվածների ընթացքում՝ սկսած ս/թ փետրվարի 1-ից:

Հաշվի առնելով ՖԻՖԱ-ից ստացված նամակն առ այն, որ «Սևան Ֆուտբոլային Ակումբ» ՍՊԸ-ն կատարել է համապատասխան վճարումները, «Սևան Ֆուտբոլային Ակումբ» ՍՊԸ-ի նկատմամբ վարույթը փակվել է, իսկ ակումբի նկատմամբ կիրառված տրանսֆերային արգելքն այլևս չի գործում: Հետևաբար, «Սևան Ֆուտբոլային Ակումբ» ՍՊԸ-ն կարող է գրանցել նոր ֆուտբոլիստներ թե՛ միջազգային, թե՛ ներքին կարգով՝ փետրվարի 11-ից սկսած:

Նմանատիպ նյութեր