5341 դիտում
19:09 27-04-2020
Փոքր բեռնատարների համար հանվել է Հայաստանից Վրաստան մուտքի արգելքը. ՊԵԿ
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ վրացական կողմի հետ բանակցությունների արդյունքում հանվել է փոքր բեռնատարների համար Հայաստանից Վրաստան մուտքի արգելքը: Համաձայն պայմանավորվածության՝ ՀՀ-Վրաստան սահմանը փոքր տարողությամբ յուրաքանչյուր բեռնատար կարող է հատել «Բագրատաշեն»-«Սադախլո» անցակետերով՝ Վրաստանում ՀՀ դեսպանության կողմից անցակետի մաքսային ծառայության պետին ներկայացված տեղեկատվության հիման վրա:
Բացի այդ, Վրաստանում ՀՀ դեսպանությունը պետք է միջոցներ ձեռնարկի սահմանված երթուղու և տարանցման ժամկետի խախտումները բացառելու ուղղությամբ:
Ելնելով վրացական կողմի հետ ձեռք բերված պայմանավորվածությունից՝ հայտնում ենք, որ Վրաստանի տարածք մուտք գործելու համար փոքր տարողությամբ բեռնատարներով ապրանքներ տեղափոխող անձինք պետք է անհրաժեշտ տվյալներ ներկայացնեն Վրաստանում ՀՀ դեսպանությանը հետևյալ հեռախոսահամարներով՝ (+995) 322-95-17-23 և բջջային՝ (+995) 557-56-13-24 (WhatsApp, Viber):
[b]ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և
հասարակայնության հետ
կապերի բաժին[/b]
Նմանատիպ նյութեր
1734 դիտում
09:16 05-11-2014
Հանվել է ՀՀԿ-ական պատգամավորի՝ Վրաստան մուտքի արգելքը. ՀԺ
3613 դիտում
10:35 16-04-2020
Լարսը բաց է միայն բեռնատարների համար. օտարերկրացիների՝ Վրաստան մուտքի արգելքը դեռ ուժի մեջ է
4024 դիտում
09:55 11-04-2020
Լարսի ճանապարհը բաց է միայն բեռնատարների համար. օտարերկրացիների՝ Վրաստան մուտքի արգելքն ուժի մեջ է
Այս բաժնից
1210 դիտում
22:06 23-11-2024
Արփինե Սարգսյանը խոսել է նաև ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության մեկնարկի մասին
4687 դիտում
21:16 23-11-2024
Գրետա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած