211652_close_icon
views-count1734 դիտում article-date 09:16 05-11-2014

Հանվել է ՀՀԿ-ական պատգամավորի՝ Վրաստան մուտքի արգելքը. ՀԺ

«Հայկական ժամանակ»,-ը գրում է, որ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանի՝ Վրաստան մուտքի արգելքը հանված է: Երեկ ՀԺ-ին հայտնի է դարձել, որ Շ. Թորոսյանն արդեն հասցրել է գնալ Վրաստան և վերադառնալ: Պատգամավորի հետ կապ հաստատել չի չհաջողվել, սակայն նրա մերձավորները հաստատել են, որ Թորոսյանը Վրաստանում է եղել հոկտեմբերի 24-ից 29-ը: «Նա այցելել է իր հայրական տուն և հետ եկել առանց սահմանին որևէ խնդրի հանդիպելու: Թեման, ըստ նրա մերձավորների, կարելի է փակված համարել»,–հավելում է թերթը։ Մանրամասները՝ ՀԺ-ի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր