211652_close_icon

Կոնդում քարաթափում, Արտաշատում՝ պատերի ճաքեր. ինչ են հայտնում քաղաքացիները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

views-count16902 դիտում article-date 17:26 13-02-2021

Երկրաշարժի հետևանքով Երևանի Կոնդ թաղամասի շինությունների պատերի որոշ հատվածներ քարաթափվել են: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ քաղաքացիները երկրաշարժը ուժգին ձևով զգացել են այլ վարչական շրջաններում ևս՝ Մալաթիա-Սեբաստիայում, Էրեբունիում, Մասիվում և այլուր: Ըստ քաղաքացիների՝  տարբեր հատվածներում բնակարանների պատերը ճաքել են:

Համացանցում նկարներ են տարածվել նաև, որտեղ երևում է, որ Արաբկիրում երկրաշարժի հետևանքով փլուզում է եղել, վնասվել է շենքի տակ կայանված մեքենան:

Արարատի մարզում Արտաշատ քաղաքում որոշ տների պատեր ևս ճաքել են: Արտաշատի որոշ գյուղերում պատերի ծեփն է թափվել:

Աշտարակում քաղաքացիները զգացել են պատերի դղրդոց, շարժվել են տան իրերը: Էջմիածնում ևս տներում ճոճվել է կահույքը, ջահը: Գյումրիում քաղաքացիները ցնցումը շատ ուժեղ չեն զգացել:

ՀՀ արտակարգ  իրավիճակների   նախարարության  սեյսմիկ   պաշտպանության   տարածքային   ծառայության   սեյսմոլոգիական  ցանցի  կողմից  փետրվարի  13-ին  տեղական  ժամանակով  ժամը  11:29-ին  (Գրինվիչի  ժամանակով` ժամը 15:29-ին)  գրանցվել   է   հյուսիսային  լայնության 40.11⁰  և  արևելյան  երկայնության  44.54⁰   աշխարհագրական    կոորդինատներով`    Հայաստան`   Երևան քաղաքից   8 կմ արավ-արևելք,    օջախի  10 կմ խորությամբ,   4.7   մագնիտուդով   երկրաշարժ:  

Էպիկենտրոնային  գոտում ստորգետնյա  ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ: 

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+

Նմանատիպ նյութեր