211652_close_icon
views-count2198 դիտում article-date 13:19 15-01-2015

Գորիսում երկրաշարժի հետևանքով մոտակա սարի վրա ճաքեր են առաջացել

Հունվարի 15-ին, ժամը 09.56-ին ահազանգ է ստացվել, որ ս.թ. հունվարի 8-ին տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով Սյունիքի մարզի Գորիս քաղաքի Թանգուն ձոր թաղամասի թիվ 30 տան մոտակա սարի վրա (տանից 6 մ հեռավորության վրա) առաջացել են ճաքեր, առկա է փլուզման վտանգ. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել է Գորիսի ՀՓՋ-ի օպերատիվ խումբը: Դեպքի մասին տեղեկացվել են Սյունիքի մարզպետարանի ՏԻ հարցերով գործունեության բաժնի պետը, քաղաքապետի տեղակալը և Գորիսի ոստիկանության բաժնի ավագ տեսուչը: Հրշեջ-փրկարարները սահմանազատել են տարածքը:

Նմանատիպ նյութեր