1663 դիտում
10:43 08-11-2014
ՀՀԿ-ում կա՞ն «ճաքեր», թե՞ չկան. ՀԺ
«Հայկական ժամանակ»-ը զրուցել է ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի հետ.
«[b]-Պարոն Սահակյան, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Կարապետյանը հարցազրույց էր տվել և բավական կոշտ քննադատական հայտարարություններ հնչեցրել նաև իշխանության հասցեին։ Ի՞նչ է սա նշանակումէ իշխանության մեջ ճաքե՞ր են առաջանում։
[/b]
-Չեմ կարծում, որ հնարավոր ճաքերի մասին է խոսքը, պարզապես նա իր անձնական տեսակետն է ասել, իր մոտեցումներն է ներկայացրել։ Կուսակցությունում այնպես չէ, որ բոլորը համամիտ են լինում մի խնդրի շուրջ։
[b]-Դուք բացառո՞ւմ եք, որ ճաքեր առաջանան և նույն Կարեն Կարապետյանը դուրս գա ՀՀԿ-ից և կանգնի եռյակի կողքին։
[/b]
-ՀՀԿ-ն շատ քաղաքական գործիչներ ունի, և այնպես չէ, որ որևէ գործիչ, որ իր տեսակետն արտահայտում է, նշանակում է՝ ճաքեր կան։ ՀՀԿ-ն ունի իր կայուն կազմը, մոտեցումները, ընդ որում՝ այդ մոտեցումների մեծ մասը կիսում է նաև Կարեն Կարապետյանը, բայց առանձնանում է իր մոտեցումներով, ես այստեղ այդպես խառնաշփոթ չեմ տեսնում։ Ես մոտ հարաբերություններ ունեմ Կարեն Կարապետյանի հետ, չեմ կարծում, որ նման խնդիր լինի։
[b]-Ճի՞շտ է, որ խորհրդարանական համակարգին անցնելու դեպքում Սերժ Սարգսյանն է դառնալու ԱԺ նախագահ։
[/b]
Ի՞նչ է պատահել, որ։ Բայց դեռևս մենք նման բան չենք քննարկում, որովհետև Սերժ Սարգսյանը դեռևս մինչև 18 թվականը ՀՀ նախագահն է, և պատշաճ էլ չէ այդ ուղղությամբ խոսել։ Եվ երկրորդը՝ ոչ ոք չգիտի, թե ինչ համագործակցություններ կլինեն, ինչ քաղաքական իրավիճակ կլինի Հայաստանում, ինչ իրավիճակ կլինի աշխարհում, ինչպիսի փոփոխություններ կլինեն»։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
2231 դիտում
13:19 15-01-2015
Գորիսում երկրաշարժի հետևանքով մոտակա սարի վրա ճաքեր են առաջացել
999 դիտում
22:09 25-03-2015
Տան արտաքին պատի վրա կան ճաքեր. առկա է փլուզման վտանգ
23345 դիտում
08:46 13-06-2018
Կառավարությունը ճաքեր է տալիս. ինչու հրաժարական ներկայացրեց Մանե Թանդիլյանը. «Ժողովուրդ»
Այս բաժնից
1273 դիտում
07:36 21-12-2024
Արևմտյան «ժողովրդավարության» դեմքը՝ «յուրային-օտար». «Փաստ»
2344 դիտում
08:51 19-12-2024
Նոր պաշտոն՝ ո՞ր «արժանիքների» համար. «Փաստ»