211652_close_icon
views-count51626 դիտում article-date 13:22 12-02-2021

Արտակարգ դեպք Կոտայքի մարզում․ վնասել են Երևան-Սևան ավտոճանապարհի Չարենցավանի տարածքում տեղադրված արագաչափը, որի վրա հայտնաբերվել են կրակոցի հետքեր

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ փետրվարի 10-ին Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել Երևանի բնակիչ Վլադիմիր Վ․-ից, ով հայտնել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 28․5 կմ հատվածում տեղադրված արագաչափի վրա կասկածելի ծակեր կան, ապակին կոտրված է և, ըստ իր ենթադրության, հնարավոր է՝ կրակված է։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են ժամանել Ոստիկանության Չարենցավանի բաժնի օպերատիվ խումբը։

Ոստիկանության Չարենցավանի բաժնում պարզվում են հանգամանքներն ու վնասի չափը։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 
 

Նմանատիպ նյութեր