211652_close_icon
views-count2266 դիտում article-date 16:08 17-05-2026

Ավտովթար՝ Արմավիրի մարզում․ 21-ամյա վարորդը «BMW»-ով Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մայիսի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 14։15-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ, 21-ամյա Նարեկ Ղ․-ն, իր վարած «BMW» մակնիշի ավտոմեքենայով Երևան–Արմավիր M-5 ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհի աջակողմյան հատվածում տեղադրված արագաչափ սարքին, կոտրել այն և մասամբ հայտնվել երթևեկելի գոտուց դուրս։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 3-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Վանիկ Սաղոյանի և գումարտակի ծառայության ավագ տեսուչ, օրվա պատասխանատու Արթուր Խաչատրյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Սամվել Պողոսյանը և  Սրապ Փուրթոյանը։

Վթարի փաստով ՊԾ Արմավիրի մարզի գումարտակի 2-րդ վաշտում փաստաթղթեր են կազմվում։

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության․ եղել է սթափ։

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր